ԱԱԾ-ն հայտնաբերել է «գոլդ» համարանիշներ գողանալու և դրանց դիմաց քաղաքացիներից խոշոր գումարներ շորթելու դեպքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

ԱԱԾ-ն հայտնաբերել է «գոլդ» համարանիշներ գողանալու և դրանց դիմաց քաղաքացիներից խոշոր գումարներ շորթելու դեպքեր

18:46 23.03.2018

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն իրենց գործառույթների իրականացման ընթացքում ստացված տեղեկություններն իրացնելով բացահայտել են ավտոմեքենաների ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող, այսպես կոչված՝ «գոլդ» համարանիշներին ապօրինի տիրանալու և դրանք վերադարձնելու դիմաց քաղաքացիներից խոշոր չափերով գումարներ շորթելու դեպքեր։ Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացի Կ.Մ.-ն 2018 թվականի հունվար-մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում ապօրինի տիրացել է Երևան քաղաքի տարբեր վայրերում կայանված առնվազն 11 ավտոմեքենաների թանկարժեք (250 հազարից մինչև 8 մլն ՀՀ դրամ արժողությամբ) համարանիշների՝ ավտոմեքենաների դիմապակու վրա թողնելով այլ պետության բջջային օպերատորի հեռախոսահամարներ, որոնց միջոցով կապ հաստատելով սեփականատերերի հետ՝ համարանիշները վերադարձնելու դիմաց պահանջել է 120.000-ից մինչև 1 մլն դրամի չափով գումարներ՝  սպառնալով չհամաձայնելու դեպքում ոչնչացնել դրանք:

Օգտվելով այն հանգամանքից, որ զույգ համարանիշների կորստյան դեպքում նույն տվյալներով համարանիշ չի տրամադրվում`վերոնշյալ անձին հաջողվել է 10 դեպքով ավտոմեքենաների սեփականատերերից շորթել գումարներ, իսկ մեկ դեպքով չվերադարձված համարանիշները ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են դեպքի վայրի հարակից տարածքում:

Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Կ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետի («Շորթում, որը կատարվել է խոշոր չափերով») հատկանիշներով, որում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և տվել  դեպքերի հանգամանքների վերաբերյալ կարևորություն ներկայացնող ցուցմունքներ: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու և նշված հանցանքին հնարավոր առնչակից անձանց պարզելու ուղղությամբ:Հանցագործությունից տուժած անձինք կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն՝ (010)579314 կամ  (011) 562724հեռախոսահամարներով:



Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է

22:53 28.04.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

22:43 28.04.2025

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Ապրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

22:32 28.04.2025

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

22:13 28.04.2025

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

22:07 28.04.2025

Ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում էստոնական փորձը օրինակելի է Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս։ Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ստորև ներկայացվում է մամուլի համատեղ ասուլիսը. Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալ. Հարգելի Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ և […] ...

SHANTNEWS

22:00 28.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP