22:16 22.01.2024
Եվրապայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընթացք է տվել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ նախաձեռնությանը: Այդ որոշումը լիագումար նիստում կայացվել է ձայների մեծամասնությումբ:
Ի՞նչ մանրամասներ են հայտնի և ի՞նչն է որպես պատճառ ներկայացվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Առավոտյան մամուլ թափանցեցին լուրեր, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու այդ նախաձեռնությունը քննարկվել է և, ըստ էության, հավանության է արժանացել ԵԽԽՎ նախագահական կոմիտեում և, որ հարցը համաձայնեցված է եղել բոլոր երկրների պատվիրակություններիև խմբակցությունների հետ:
Արդեն ցերեկը ԵԽԽՎ X սոցցանցի էջում հայնտվեց հետևյալ բովանդակությամբ գրառումը. «վիճարկվել են ադրբեջանական պատվիրակության իրավասությունները լուրջ հիմքերով, քանի որ երկիրը չի կատարում ստանձնած պարտավորությունները և հրաժարվում է համագործակցել»:
Իսկ ավելի ուշ հաստատվեց նաև տեղեկությունն այն մասին, որ հարցը օրակարգում է եղել, դրվել է քննարկման և մեծամասնության քվեարկությամբ որոշում է կայացվել ընթացք տալ այս նախաձեռնությանը:
Նախաձեռնության հեղինակը գերմանական պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն է, ով նաև երկրի խոշորագույն խմբակցության ղեկավարն է: Եվ այստեղ կարևոր է, որ Գերմանիան է դա նախաձեռնում, ոչ թե Ֆրանսիան կամ Հունաստանը, Կիպրոսը կամ Շվեյցարիան, որոնց նույնպես Ադրբեջանը մեղադրում է ոչ կողմնակալ լինելու հարցում, այլ հենց Եվրոպական թիվ մեկ գերտերությունը՝ Գերմանիան»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Որքանո՞վ է հավանական, որ ի վերջո Ադրբեջանը վտարվի Եվրախորհրդից, ինչպե՞ս դա արվեց Ռուսաստանի դեպքում: Մանրանամասները՝ ամբողջական հարցազրույցում:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...