16:55 21.01.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին նախաձեռնութեամբ եւ նախագահութեամբ գումարուած «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ի երկօրեայ նիստերը (19-20 Յունիւար 2024) հասան իրենց աւարտին։
Առկայ հարթակը, որ մինչ այժմ ունեցած է առցանց եօթը նիստեր, ներառած էր հայկական առումով ընդլայնուած աշխարհագրութիւն. արդարեւ, Հայաստանէն, Արցախէն, Ամերիկայի Միացեալ Նահանգներէն, հարաւային Ամերիկայէն, Զուիցերիայէն, Ֆրանսայէն եւ Լիբանանէն պատմաբաններ, իրաւագէտներ եւ քաղաքագէտներ երկօրեայ նիստերով քննարկեցին «Հայկական Աշխարհը Եւ Տարածաշրջանային Իրադարձութիւնները» թեմային առնչուած հրատապ օրակարգի կէտեր։
Փրոֆ. Աշոտ Մելքոնեան (Հայաստան), փրոֆ. Ռուբէն Սաֆրաստեան (Հայաստան), դոկտ. Արմէն Մարուքեան (Հայաստան), դոկտ. Վահրամ Բալայեան (Արցախ), դոկտ. Հրայր Պալեան (Ա.Մ.Ն.), դոկտ. Խաչիկ Տէր Ղուկասեան (Արժանթին), դոկտ. Վիգէն Չթըրեան (Զուիցերիա), Տիգրան Եկաւեան (Ֆրանսա), դոկտ. Նորա Պայրագտարեան (Լիբանան), Շահան Գանտահարեան (Լիբանան) եւ Ահարոն Շխրտըմեան (Լիբանան – քարտուղար) յաջորդաբար քննարկեցին տարածաշրջանի նորագոյն իրադարձութիւնները, Ազրպէյճանի իրագործած ցեղասպանութեան եւ ցեղային զտման հետեւանքները, միջազգային իրաւական ատեաններու մօտ՝ ռազմագերիներու, ձերբակալուածներու եւ պահուող անձանց վերադարձի հնարաւոր ուղիները արծարծելու, Ազրպէյճանի գործադրած ռազմական յանցագործութիւններու թղթածրարի պատրաստութեան եւ հոգեւոր ու մշակութային ժառանգութեան պահպանման ծրագիրի մշակման խնդիրները։
Խորհրդաժողովը արձանագրեց.-
1) Միջազգային իրաւունքի մասնագէտներ եւ ցեղասպանագէտներ Արցախի հայաթափումը որակեցին ցեղասպանութիւն։
2) Ինչպէս 20-րդ դարու Մեծ Եղեռնը, Արցախի հայաթափումը տեղի ունեցաւ ի լուր անտարբեր մնացած միջազգային հանրութեան, ներառեալ Հայաստանի գործընկեր Ռուսիոյ։
3) Արցախի հարցը փակուած չէ. կարելի չէ լուռ մնալ ոճիրին, անոր ուրացման եւ շարունակման վտանգին դէմ յանդիման։
4) Արցախի հարցով յանձնառութիւնը յանձնառութիւն է Հայաստանի հողային ամբողջականութեան, անկախութեան եւ ապահովութեան։
5) Դէմ յանդիման ազգային գոյութենական սպառնալիքին, Հայրենի հայութիւնն ու Սփիւռքը պարտին վերջ տալ ներքին պառակտումներու, ոյժերու ջլատման եւ կրաւորականացման, համախմբուիլ ի խնդիր սպառնալիքի միասնական դիմակայման։
6) Նպատակաուղղուած աշխատանքներ ծրագրել դէպի հզօր Հայաստան եւ հզօր Սփիւռք՝ իբրեւ մէկ ամբողջութեան վերակայացում։
Խորհրդաժողովը գործնական աշխատանքներու առումով որոշեց.-
ա) 24 Ապրիլ 2024-ի նախօրեակին Հայաստանի, Արցախի, Սփիւռքի եւ ոչ-հայ մասնագէտներու մասնակցութեամբ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հովանաւորութեամբ, հրաւիրել Արցախի դէմ իրագործուած ցեղասպանութեան եւ միջազգային դատական ատեաններու մօտ Ազրպէյճանը պատասխանատուութեան կանչելու ուղիներուն նուիրուած միջազգային գիտաժողով։
բ) Հրատարակութեան ձեռնարկել «Կիլիկիխ Վերլուծական Հարթակ»ի 19-20 Յունուար 2024-ի խորհրդաժողովի նիստերու ժողովածուն։
գ) «Արցախի նկատմամբ Ազրպէյճանի կողմէ 2016-2023-ին կատարուած յանցագործութիւնները եւ անոնց հետեւանքները» հետազօտական ծրագրի շրջանակներուն մէջ համակողմանի վերլուծութեան ենթարկել յիշեալ ժամանակահատուածի ընթացքին Արցախի դէմ Ազրպէյճանի իրագործած յանցագործութիւնները՝ նախանշելով անոնց դատապարտման եւ հետեւանքներու վերացման հնարաւոր մեթոտներն ու գործիքակազմերը։
դ) Պատրաստել Արցախի բռնագրաւուած տարածքներուն մէջ մշակութային ցեղասպանութեան ենթարկուած եւ անոր սպառնալիքին տակ գտնուող հոգեւոր-մշակութային ժառանգութեան արժէքներու ցանկը։
ե) Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի ճամբով կոչ ընել, որպէսզի անյապաղ ազատ արձակուին ռազմաքաղաքական առեւանգուած ղեկավարութիւնն ու ապօրինաբար պահուող ռազմագերիները։
Խորհրդաժողովի մասնակիցները անհրաժեշտ նկատեցին հարթակի նիստեր գումարել հերթական յաճախականութեամբ, հետեւելու, քննարկելու եւ աշխատանքային ուղիներ ճշդելու համար Հայաստանի եւ հայութեան վերաբերեալ ամէնէն հրատապ գործընթացներուն։
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...
23:52 09.04.2025
Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...