Սիլվա Կապուտիկյանը մշտապես ապրեց իր ժողովրդի ցավերով ու մտահոգություններով. բանաստեղծուհին 105 տարեկան է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Սիլվա Կապուտիկյանը մշտապես ապրեց իր ժողովրդի ցավերով ու մտահոգություններով. բանաստեղծուհին 105 տարեկան է

23:54 20.01.2024

Հայ դարավոր գրականությանը նոր գույն ու վառք, նոր գոհարներ նվիրած շողշողուն անուն է Սիլվա Կապուտիկյանը: Պատահական չէ, որ ժողովուրդն ինքնաբուխ ձևով նրան կոչել է ամենայն հայոց բանաստեղծուհի և այսօր էլ՝ հունվարի 20-ին, եկել էր հարգանքի տուրք մատուցելու շիրիմի մոտ, մեծարելու նրա հիշատակը:, այս մասին պատմում է բանաստեղծուհու տունթանգարանը
Բանաստեղծուհու ծննդյան 105-ամյակի առիթով Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ Կոմիտասի անվան պանթեոնում տեղի ունեցավ աղոթքի և խնկարկման արարողություն:
Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, մշակույթի գործիչներ, արվեստագետներ, գրողներ և բանաստեղծուհու պոեզիայի երկրպագուներ:
Հիշատակի խոսք ասացին Սյուզաննա Խոջամիրյանը, Արմենուհի Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը, «Սիլվա Կապուտիկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Թաթուլ Մանասերյանը և այլք: Տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը նախարար Ժաննա Անդրեասյանին նվիրեց օրերս Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո տպագրված «Էջեր փակ գզրոցներից» ստվար հատորը՝ ասելով, որ երկրորդ վերահրատարակության անհրաժեշտությունը խիստ մեծ էր, քանի որ Կապուտիկյանի այս գիրքը մեծ պահանջարկ ունի հանրության մեջ:
Օրվա հաջորդ արարը շարունակվեց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում հուշ-ցերեկույթի ձևով: Արմենուհի Դեմիրճյանը և թանգարանի աշխատակից Սեյրանուհի Գեղամյանը ներկայացրին «Էջեր փակ գզրոցներից» գիրքը՝ շեշտելով, որ բանաստեղծուհին այստեղ է զետեղել երկար տարիներ փակի տակ պահած քննադատական ելույթները, իր կյանքի առավել դրամատիկ պահերը և հատկապես Արցախյան շարժմանն ու ազատամարտին նվիրված դրվագները:
Ջերմ խոսք ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը՝ շեշտելով բանաստեղծուհու՝ սփյուռքում ունեցած ազգափրկիչ դերը, ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր դերասաններ Գրետա Մեջլումյանը և Սամվել Բաղինյանը՝ հուզիչ կտորներ կարդալով գրքից և հնչեցնելով սիրված բանաստեղծություններ:
Ներկաներն անդրադարձան մեր ժամանակների մեծագույն բանաստեղծուհու գրական-հասարակական գործունեությանը, նրա բերած նորություններին: ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը մասնավորապես ասաց. «Սիլվա Կապուտիկյանն իր ապրած կյանքով փաստեց հայ մտավորականի վեհության, ազնիվ ապրելու, ազգին ու գրողի առաքելությանը հավատարմորեն ծառայելու բարձրագույն իմաստը։ Բանաստեղծուհին դեռևս 20 տարեկան էր, սակայն գրական շռնդալից մուտքով արժանացավ գրասերների հիացմունքին: Սիլվա Կապուտիկյանը մշտապես ապրեց իր ժողովրդի ցավերով ու մտահոգություններով… Շնորհակալ ենք, սիրելի՛ հայուհի, այդքան մերը լինելու համար»։             

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

10:03 19.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

09:38 19.04.2025

Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

09:14 19.04.2025

Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով

Եվրամիությունը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ չի քննարկի Ուկրաինայի հարցը, Fox News-ին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Կարծում եմ, որ եվրոպացի գործընկերների համար կարևոր է լսել, որ մենք դա չենք անելու մեկ տարի: Մենք հանդիպումների մասին հանդիպումներ չենք ունենա: Մենք չենք սպասի, չենք հուսա և մեծ ջանք չենք գործադրի զուտ ջանքերի համար, […] ...

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

08:55 19.04.2025

Վանաձորում այրվել է բնակելի տնակ

Ապրիլի 19-ին, ժամը 00:25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։54-ին, մարվել՝ 01։50-ին։ Այրվել են տնակը (մոտ 40 քմ)՝ գույքով և […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

08:30 19.04.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից

Ապրիլի 18-ին, ժամը 21:28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրանցքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP