22:22 19.01.2024
Իլհամ Ալիևը ֆինանսավորում է հատկացրել ուդիների քրիստոնեական համայքին: Մասnագետների գնահատմամբ` այդ ֆինանսավորումը ուղղակի կապ ունի Արցախում հայկական ժառանգույթունը յուրացնելու պլանների հետ:
Որքա՞ն փող է հատկացվել և ինչպե՞ս են ուդիները մտադիր «իրացնել» Արցախի հայկական եկեղեցիները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Նախագահ Ալիևի ստորագրած հրամանագրի համաձայն, պահուստային հիմնադրամից ֆինանսավորում կհատկացվի Ադրբեջանում գործող տարբեր կրոնական կազմակերպություններին: Այս անգամ ուդիական համայնքին հատկացվել է ավելի շատ, քան նախորդ տարիներին:
Ամենայն հավանականությամբ, դա կապված է Արցախում հայկական եկեղեցիները յուրացնելու իրենց ծրագրի հետ:
Հետաքրքիր է, որ ուդիական համայնքը ստացել է նույնքան ֆինանսավորում, որքան ռուս ուղղափառ համայնքը: Հաշվի առնենք, որ ռուսների թիվն Ադրբեջանում ավելին է, քան 120.000 հոգին, մինչդեռ ուդիների թիվն Ադրբեջանում 500-ից ավելի չէ:
Ադրբեջանում կա ընդամենը 1 ուդիական գյուղ՝ Գաբալայի շրջանի Նիջ գյուղը: Եթե այս տարբերությունը հաշվի առնենք, ստացվում է, որ ուդիական համայնքը պետբյուջեից ստանում է 240.000 անգամ ավելի շատ գումար, քան ռուս ուղղափառ համայնքի ներկայացուցիչները:
Այս շռայլ ֆինանսավորումը, բացի Արցախի հայկական եկեղեցիների յուրացումից, նաև հավանաբար այլ նպատակ ունի, քանի որ երբ պետք է, ուդիական համայնքի հոգևոր առաջնորդները հանդես են գալիս Իլհամ Ալիևի վարչակազմի համար օգտակար հայտարարություններով և կատարում են ցանկացած հանձնարարական, որն իջեցվում է նախագահի աշխատակազմից»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Որքանո՞վ է իրատեսական ինքնուրույն ուդիական եկեղեցի ստեղծելու նպատակը: Մանրամասները՝ ամբողջակիան հարցազրույցում:
16:51 23.11.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը դարձյալ հարվածել են Բեյրութին16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր16:45 23.11.2024
Երևանի կենդանաբանական այգում հերթական ծառատունկն է իրականացվելԵրևանի կենդանաբանական այգում այսօր հերթական ծառատունկն է իրականացվել: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, այգու տարածքում տնկվել է ավելի քան 150 ծառ՝ տանձենի, խնձորենի, կաղնի։ Ծառատունկին մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, կառավարման խորհրդի անդամներ, այգու տնօրենը և աշխատակիցները։ Երևանի կենդանաբանական այգու տարածքում վերջին 2 տարիներին տնկվել է 1000-ից ավելի ծառ։ ...
16:38 23.11.2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Ալ-Քասամ» բրիգադները հայտնել են, որ փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Գազայի հատվածի մոտ գտնվող իսրայելական Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ: «Ալ-Քասամ բրիգադները մի քանի փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ: ...
16:23 23.11.2024
«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների ու նրանց 1 տարի ժամկետով աշխատանք առաջարկում պետական կառավարման համակարգում: Ամեն տարի մասնակիցների ավելի քան 70 տոկոսը որոշում է մնալ հայրենիքում: Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում: ...
15:54 23.11.2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...
15:40 23.11.2024
ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեմանՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...
15:25 23.11.2024
«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիրԱնդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...