Կայացել է ՔՈԱՖ-ի Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնարկեքի արարողությունը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Կայացել է ՔՈԱՖ-ի Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնարկեքի արարողությունը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում

09:14 19.01.2024

Հունվարի 17-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում տեղի ունեցավ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից կառուցվող Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմնարկեքի արարողությունը: Այն նշված մարզում կառուցվող ՍՄԱՐԹ ավանի առաջին բաղադրիչն է, որը կառուցվում է ամերիկահայ բարերար Հագոփ Յուրեջյանի նվիրաբերության շնորհիվ և համընկնում է ՀՀ Կառավարության՝ Արմավիրի մարզի զարգացման ռազմավարության ուղղությունների հետ։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Արմավիրիր մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը, «Յուրեջյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, ՔՈԱՖ-ի խոշորագույն բարերարներից Հագոփ Յուրեջյանը, ՔՈԱՖ-ի գլոբալ գործադիր տնօրեն Արա Բարսամը և գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։

ՔՈԱՖ-ի Երեխայի և ընտանիքի կենտրոնը զարգացման ծրագրերի ու ծառայությունների լայն շրջանակ կառաջարկի Արմավիրի մարզի երեխաների համար, որոնց թիվն այս պահին ապագա կենտրոնի շահառու դիտարկվող 14 համայնքում 3,000-ից ավելի է։ Ներառելով վաղ մանկան կրթության, լոգոպեդական, հոգեբանական և սոցիալական աշխատողի ծառայությունները՝ կենտրոնը նաև կիրականացնի ծնողների համար նախատեսված սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ և բազմակողմանի իրազեկման նախաձեռնություններ։

«Համայնքի ղեկավարի պաշտոնում ինձ համար ամենաոգևորիչ մեկնարկը կարող էր լինել այս նախագիծը»,-բացման խոսքում նշել է նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով. «Ես ուրախ եմ, որ մեր ճակատագիրը որոշելու մանդատը կտանք այնպիսի մարդկանց, ովքեր նմանօրինակ զարգացած միջավայրից են դուրս գալիս։ Առանձնակի ուրախ եմ ՔՈԱՖ-ի հետ համագործակցելու համար, իրականում այս մեգանախագիծը ավելի, քան պարտավորեցնող է»։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն շեշտել է. «Երեխաների շուրջ կատարված յուրաքանչյուր նախաձեռնություն ուղիղ ներդրում է Հայաստանի հանրապետության զարգացման և ամրացման մեջ»։

ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանն ընդգծել է Արմավիրում նման կենտրոն հիմնելու կարևորությունը՝ նշելով. «Ինչպես իր բոլոր նախագծերի, այնպես էլ այս ծրագրի իրականացման ընթացքում ՔՈԱՖ-ը սերտորեն աշխատում է պետական, մարզային և տեղական իշխանությունների հետ՝ ապահովելու տարածաշրջանի առանձնահատուկ կարիքների բավարարումը: Երեխայի և ընտանիքի կենտրոնը դառնալու է նաև եզակի ռեսուրսային կենտրոն Արմավիրի համայնքների դպրոցների, մանկապարտեզների մանկավարժական և հարակից մասնագետների համար»։

ՔՈԱՖ-ի վաղեմի ընկեր, ամերիկահայ բարերար Հագոփ Յուրեջյանը հիշում է. «ՔՈԱՖ-ի հետ իմ համագործակցությունը մեկնարկել է հենց այստեղ՝ Արմավիրում։ Երբ առաջին անգամ այցելեցի ՔՈԱՖ Քարակերտի կենտրոն, անչափ տպավորվեցի, հատկապես որ այդ ամենն արվում է երեխաների ու նրանց ընտանիքների համար։ Դա ինձ իսկապես մեծ ուրախություն պատճառեց, և ես վստահ եմ, որ Մյասնիկյան գյուղում կառուցվող այս կենտրոնը նույնպես կարևոր դեր կխաղա տեղի ու հարակից համայնքների մանուկների համար»։

ՔՈԱՖ-ի մասին ավելին իմանալու և հիմնադրամի առաքելությանն աջակցելու համար այցելեք coaf.org կայք։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի ու կարիքների վրա: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով Հայաստանում ու Արցախում՝ 82+ համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավել գյուղաբնակ շահառուների համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

10:34 27.11.2024

Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մրգաշատ բնակավայրում ձերբակալել և Արմավիրի բաժին են տեղափոխել 50-ամյա տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են չորացված, մանրացված կանեփանման զանգվածով փաթեթներ և նույն զանգվածով կաթուցիչ։ Մրգաշատցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է տնամերձ հողամասում աճեցրած կանեփից: Նախաձեռնվել է քրեական […] ...

Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է

10:28 27.11.2024

Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

10:20 27.11.2024

Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, իրավաբանական վարչության պետը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ […] ...

ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածում

10:00 27.11.2024

ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածում

Վաշինգտոնը կարծում է, որ Իսրայելի և լիբանանյան շիական «Հեզբոլլահի» միջև համաձայնության հասնելը կարող է ազդել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման դիրքորոշման վրա Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, կարող է շրջադարձային լինել»,- ասել է նա լրագրողների համար հատուկ ճեպազրույցում։ Պաշտոնյայի խոսքով՝ նշված […] ...

Տոկաևը ԵԱՏՄ-ն անվանել է Եվրասիայում մասնակից երկրների ինտեգրման կարևոր մեխանիզմ

09:52 27.11.2024

Տոկաևը ԵԱՏՄ-ն անվանել է Եվրասիայում մասնակից երկրների ինտեգրման կարևոր մեխանիզմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աստանա այցի նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կարևորությունը եվրասիական տարածքում անդամ երկրների ինտեգրման համար։ «Աստանան և Մոսկվան արդյունավետորեն աշխատում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որն այսօր դարձել է եվրասիական տարածքում ինտեգրման կարևոր մեխանիզմ և ձեռք է բերել միջազգային հեղինակություն»,- գրել է նա «Ղազախստան և Ռուսաստան. […] ...

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համար

09:45 27.11.2024

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համար

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի Միացյալ Թագավորության քաղաքացիների համար՝ ի պատասխան հարավամերիկյան այս երկրի քաղաքացիների վերաբերյալ Լոնդոնի նման որոշման։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Եթե Միացյալ Թագավորությունը վերականգնել է վիզաների անհրաժեշտությունը Կոլումբիայի ժողովրդի համար, ապա պետք է ասեմ, որ փոխադարձության սկզբունքի հիման վրա, Կոլումբիայի կառավարությունը վիզա կխնդրի բրիտանացի քաղաքացիներից, ովքեր ցանկանում են […] ...

BACK_TO_TOP