Ի՞նչ պատժամիջոցներ են առաջարկում կիրառել Ֆրանսիայի դեմ ադրբեջանցի օրենսդիրները՝ Սենատի կողմից հայանպաստ բանաձևի ընդունմանն ի պատասխան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+10.09 oC

Ի՞նչ պատժամիջոցներ են առաջարկում կիրառել Ֆրանսիայի դեմ ադրբեջանցի օրենսդիրները՝ Սենատի կողմից հայանպաստ բանաձևի ընդունմանն ի պատասխան

22:19 18.01.2024

Ադրբեջանի մեջլիսը կոշտ պատասխան է տվել Ֆրանսիայի Սենատի՝ երեկ ընդունած բանաձևին: Հիշեցնենք, ֆրանսիական խորհրդարանի վերին պալատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձև։

Ի՞նչ է ասվում Ադրբեջանի մեջլիսում ընդունված փաստաթղթում: Տեքստում ամեն ինչ սպասվա՞ծ էր, թե՞ անակնկալներ էլ կան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Հայտարարություն է ընդունել Ադրբեջանի մեջլիսի միջազգային հարաբերությունների կոմիտեն: Մեծ, ծավալուն փաստաթուղթ է, շարադրված 9 էջի վրա, և այն հրապարակվել է Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումից ընդամենը ժամեր անց: Այսինքն՝ պարզ էր, որ այս փաստաթուղթը իրականում նախապատրաստվել է վաղուց և ընդամենը անհրաժեշտ պահին է հրապարակվել:

Շարադրվում են ներկայիս ֆրանսիացիների նախնիների կողմից պատմության ընթացքում երբևէ կատարած, իրենց գնահատմամբ, ոճրագործությունները տարբեր երկրներում՝ Ալժիրում, Մարոկկոյում, Թունիսում, Վիետնամում, Մալիում, Գվադելուպայում և այլն, և այլն:

Բնական է՝ ֆրանսիացիներին մեղադրում են մարդկության դեմ ցեղասպանության, տարբեր հանցագործությունների մեջ, դե իսկ այժմ ժամանակակից շրջանում Փարիզի իշխանություններին մեղադրում են դեստրուկտիվ և սադրիչ գործողությունների մեջ, ուղղված կոնկրետ Ադրբեջանի դեմ: Իսկ Սենատի կողմից ընդունված այդ բանաձևն անվանում են միակողմանի և անհիմն: Պնդում են, որ իբր այն նպատակ ունի խաթարել հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի կնքումը և ոգևորել Հայաստանում ռևանշիստական ուժերին՝ հրահրելով նոր պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Հայտնի դարձե՞լ է արդյոք, թե ով է այն միակ ֆրանսիացի սենատորը, ով դեմ էր քվեարկել:  Թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանի ներկայացրած մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:32 10.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

08:22 10.04.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

08:10 10.04.2025

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

23:55 09.04.2025

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...

BACK_TO_TOP