Հրապարակվել է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայության մասին նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+10.23 oC

Հրապարակվել է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայության մասին նախագիծը

15:15 23.03.2018

պատիվ ունեմ ծրագրով զինծառայության մասին նախագիծըշ

ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով պայմանագրային-սպայական 3-ամյա զինծառայություն անցնել ցանկացողների համար ամեն տարի անցկացվելու է մրցույթ, և միայն հաղթողներն են ներգրավվելու այս ծրագրով ծառայության։ Այս մասին հայտնի է դառնում ՀՀ ՊՆ ներկայացրած կառավարության որոշման նախագծից։

Ամեն տարի պաշտպանության նախարարությունը ներկայացնելու է դասակի հրամանատարի այն պաշտոնների թվաքանակը, որոնք կարող են լրացնել «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները։ Դիմում ներկայացրածների միջև ՊՆ ներկայացրած հարցաշարով անցկացվելու է քննություն-մրցույթ, որի հաղթողներն էլ կարողանալու են հավակնել այդ պաշտոններին։

Զինծառայության այս տարբերակը՝ որպես ժամկետային 2-ամյա ծառայության այլընտրանք, առաջարկվում է բուհերի այն ուսանողներին, որոնք համաձայն են տարկետում ստանալ՝ բակալավրի իրենց կրթական ծրագիրն ավարտելու համար, և դրանից հետո պարտավորվում են բանակում 3-ամյա սպայական ծառայություն անցնել։

Սակայն մինչ զինծառայության անցնելը և դասակի հրամանատարի պաշտոնին նշանակվելը (լեյտենանտի կոչումով) հավակնորդները պետք է իրենց քաղաքացիական մասնագիտությունը բուհում յուրացնելուն զուգահեռ զինվորական (սպայական) պատրաստության դասեր անցնեն ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում։

Ընդ որում՝ «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու իրավունք ստացողներն օգտվելու են նաև ուսման վարձի փոխհատուցումից՝ նրանց փոխարեն վարձը մուծելու է պետությունը։ Իսկ եթե բակալավրիատում սովորելուց ու 3-ամյա սպայական ծառայությունն անցնելուց հետո երկու տարվա ընթացքում ծրագրի մասնակիցներն ընդունվում են մագիստրատուրա, ապա պետությունն իր վրա է վերցնում նաև մագիստրատուրայի վարձը վճարելու պարտավորությունը։

պատիվ ունեմ ծրագրի քննություն

Սակայն եթե այս կամ այն պատճառով ծրագրի մասնակիցը բակալավրիատում սովորելու ընթացքում ընդհատում է ուսումը, հեռացվում է բուհից կամ հեռացվում է զինվորական պատրաստության դասընթացից, ապա չի կարող շարունակել նաև «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցությունը։ Այդ երիտասարդը ոչ միայն կզրկվի տարկետման իրավունքից, այլև բուհին կվճարի ուսման վարձի կրկնապատիկը՝ որպես հրաժարագին։ Այդ գումարի կեսը կմնա բուհին, 40 տոկոսը՝ պետբյուջեին, 10 տոկոսը՝ ՀՀ ՊՆ արտաբյուջետային հաշվին։

«Պատիվ ունեմ» ծրագիրը պաշտպանության նախարարությունը ներկայացրել է դեռևս 2017 թվականի ապրիլին։ Սրանով ծառայության անցնողները ստանում են տարկետում, սովորում բուհում, ապա սպայական հաստիքում 3-ամյա ծառայություն անցնում առաջնագծում՝ այդ ընթացքում ստանալով նաև սպայական աշխատավարձ։

Ծառայության այս այլընտրանքային տարբերակն առաջարկելով՝ նախարարությունը աշնանը նախաձեռնեց և իրականացրեց կրթական տարկետումների սահմանափակման գործընթացը։ Եթե մինչ այդ տարկետում ստանում էին բուհերի անվճար համակարգում սովորող բոլոր ուսանողները, ապա հիմա տարկետում կարող են ստանալ միայն «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները։

Պատճառն այն է, որ ԿԳ նախարարության ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ բակալավրիատում տարկետում ստացած տղաների մի մասը շարունակում է կրթությունը մինչև ասպիրանտուրա և ազատվում է Զինված ուժերում ծառայելու պարտավորությունից։ Ու թեև այս արտոնությունն այդ երիտասարդներին տրվում էր գիտությամբ զբաղվելու համար, ԿԳՆ և ներկայացրած թվերը ցույց էին տալիս, որ ասպիրանտուրան ավարտած տղաների չնչին տոկոսն է մնում գիտության բնագավառում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP