11:10 17.01.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների կատարմանը, տեղեկացնում է, որ 2023 թվականի ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են իրացման շրջանառությունների թերհայտարարագրման մի շարք դեպքեր, ինչի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ: Մասնավորապես,
– 2023 թվականին հայտնաբերված՝ «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանի (սերվերի) վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների և համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացման շրջանառությունները թաքցնելու հանգամանքներ: 2023 թ-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, համալիր հարկային ստուգումների և վարութային գործողությունների արդյունքում կազմակերպությունների կողմից ներկայացվել են ճշտված հարկային հաշվարկներ` հայտարարագրելով նախկինում թաքցրած հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում 13 հարկ վճարողի կողմից վերականգնվել է շուրջ 8․9 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Ցանկն՝ այստեղ:
– Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, ծածկագրված եղանակով իրականացված հսկիչ գնումների, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկների, հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու արդյունքում անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքերով իրականացված ձերբակալումների, դրան ուղեկցող անձնական խուզարկությունների, ինչպես նաև միջոցառումների ընթացքում անհետաձգելի վարութային գործողությունների արդյունքում 13 հարկ վճարողի կողմից վերականգնվել է շուրջ 1.8 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Ցանկն՝ այստեղ:
– Վարչության ամենօրյա բազմակողմանի և լայնածավալ աշխատանքների արդյունքում, բացի նշված անձանցից այլ հարկ վճարողների մոտ ևս հայտնաբերվել են չհայտարարագրված շրջանառություններ, իսկ չվճարված հարկերի չափը կազմել է շուրջ 8.5 մլրդ ՀՀ դրամ, որը վերականգնվել է ամբողջությամբ։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են նաև, որ հարկ վճարողների անվանումները ցանկերում ներկայացված են վերջիններիս գործունեության ֆիրմային անվանումներով:
09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ10:34 27.11.2024
Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մրգաշատ բնակավայրում ձերբակալել և Արմավիրի բաժին են տեղափոխել 50-ամյա տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են չորացված, մանրացված կանեփանման զանգվածով փաթեթներ և նույն զանգվածով կաթուցիչ։ Մրգաշատցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է տնամերձ հողամասում աճեցրած կանեփից: Նախաձեռնվել է քրեական […] ...
10:28 27.11.2024
Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ էՆոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
10:20 27.11.2024
Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստՆոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, իրավաբանական վարչության պետը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ […] ...
10:00 27.11.2024
ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածումՎաշինգտոնը կարծում է, որ Իսրայելի և լիբանանյան շիական «Հեզբոլլահի» միջև համաձայնության հասնելը կարող է ազդել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դիրքորոշման վրա Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, կարող է շրջադարձային լինել»,- ասել է նա լրագրողների համար հատուկ ճեպազրույցում։ Պաշտոնյայի խոսքով՝ նշված […] ...
09:52 27.11.2024
Տոկաևը ԵԱՏՄ-ն անվանել է Եվրասիայում մասնակից երկրների ինտեգրման կարևոր մեխանիզմՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աստանա այցի նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կարևորությունը եվրասիական տարածքում անդամ երկրների ինտեգրման համար։ «Աստանան և Մոսկվան արդյունավետորեն աշխատում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որն այսօր դարձել է եվրասիական տարածքում ինտեգրման կարևոր մեխանիզմ և ձեռք է բերել միջազգային հեղինակություն»,- գրել է նա «Ղազախստան և Ռուսաստան. […] ...
09:45 27.11.2024
Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համարԿոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի Միացյալ Թագավորության քաղաքացիների համար՝ ի պատասխան հարավամերիկյան այս երկրի քաղաքացիների վերաբերյալ Լոնդոնի նման որոշման։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Եթե Միացյալ Թագավորությունը վերականգնել է վիզաների անհրաժեշտությունը Կոլումբիայի ժողովրդի համար, ապա պետք է ասեմ, որ փոխադարձության սկզբունքի հիման վրա, Կոլումբիայի կառավարությունը վիզա կխնդրի բրիտանացի քաղաքացիներից, ովքեր ցանկանում են […] ...