ԲԹԿ-ն կբացվի հոկտեմբերի 30-ին․ Մամեդյարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

ԲԹԿ-ն կբացվի հոկտեմբերի 30-ին․ Մամեդյարով

20:50 09.10.2017

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի հոկտեմբերի 30-ին: Այս մասին կիրակի օրը Թբիլիսիում՝ իր վրացի գործընկեր Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Երկաթգիծը, հիշեցնենք, պետք է բացվեր դեռևս անցած տարի, սակայն բացումը հետաձգվել էր, և երեկ պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ արդեն մի քանի շաբաթից այն կսկսի գործել:

Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում հավաքվել էին Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ նշելու ՎՈւԱՄ կազմակերպության 20-ամյա հոբելյանը: Հանդիպմանը, ավանդույթի համաձայն, հայտարարվել է՝ ՎՈւԱՄ անդամները աջակցում են Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Չորս երկրների արտգործնախարարները քննարկել են ապագա ծրագրերը, որոշել են է՛լ ավելի խորացնել տնտեսական համագործակցությունը և հայտարարել են Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները է՛լ ավելի զարգացնելու մտադրության մասին:

«ՎՈւԱՄ-ը իր ստեղծման օրից համագործակցել է Միացյալ Նահանգների հետ և մտադիր է շարունակել ակտիվ համագործակցությունը», – երեկ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ալտայ Էֆենդիևը և հավելել՝ ՎՈւԱՄ-ի հետ ակտիվ համագործակցության հայտ են ներկայացրել մերձբալթյան երկրները, ինչպես նաև Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան:

Իսկ կազմակերպության անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ հոբելյանական նիստից հետո ստորագրվել է համատեղ հայտարարություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ստորագրել է հարկերի ավելացման մասին օրենքը

20:52 28.11.2024

Զելենսկին ստորագրել է հարկերի ավելացման մասին օրենքը

Վլադիմիր Զելենսկին 44 օր անց օրենք է ստորագրել Ուկրաինայում հարկերի զգալի ավելացման մասին։ Այս մասին են վկայում երկրի խորհրդարանի կայքում տեղադրված քարտային ինդեքսի տվյալները։ Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ օրենքը պետք է ստորագրվի 15 օրվա ընթացքում կամ վետո դրվի։ Մեկուկես ամիս է անցել այն պահից, երբ Զելենսկին ուղարկվել է հարկերի ավելացման մասին օրենքը։ Շատ պատգամավորներ բազմիցս վրդովվել […] ...

Էրդողանը Մերձավոր Արևելքում հրադադարի մասին ԱՄՆ նախաձեռնությունը ուշացած է անվանել

20:44 28.11.2024

Էրդողանը Մերձավոր Արևելքում հրադադարի մասին ԱՄՆ նախաձեռնությունը ուշացած է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Մերձավոր Արևելքում հրադադարի մասին վերջին նախաձեռնությունը ուշացած, բայց կարևոր քայլ էր։ Այս մասին նա ասել է Թուրքիայում այցով գտնվող Օմանի սուլթան Հայթամ բեն Տարեկ Ալ Սաիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք չենք կարող հասնել տարածաշրջանային և գլոբալ խաղաղության, քանի դեռ […] ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 29-ին

20:36 28.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 29-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորքի Այգիներ թաղ․ 181/2, 202 առանձնատներ, Խախամյան Հերիթիջ ՍՊԸ, «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ, հարակից տարածքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Ազատության պող. 1/10-1/45 շենքեր, Սարկավագի փ. 131-131/2 […] ...

Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին

20:28 28.11.2024

Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել ՊԵԿ-ում, նրա աշխատաոճում և աշխատակարգում, ինչը կարևոր հանգրվան էր ընդհանուր բարեփոխումների օրակարգում: «Ուզում եմ մի […] ...

Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

20:24 28.11.2024

Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում մերժում է Վրաստանում վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ է անում դրանք կրկնել։ Հինգշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում այդ բանաձևն ընդունվել է 444 կողմ, 72 դեմ, 82 ձեռնպահ ձայներով։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված քվեարկության արդյունքները «չի ծառայում որպես վրաց ժողովրդի կամքի հուսալի արտացոլում», ասել են եվրոպացի պատգամավորները։ Ուստի, […] ...

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

20:16 28.11.2024

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության […] ...

BACK_TO_TOP