15:30 23.03.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ–մայոր Սեյրան Սարոյանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում երեկ նշանակված Հայկազ Բաղմանյանի կատարած չարաշահումների մասին լուրերին չի հավատում: Խորհրդարանում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ Սեյրան Սարոյանը նախ՝ վրդովվել է լրագրողների այն հարցից, որ պաշտպանության նախարարը նրան հեռացրել է աշխատանքից չարաշահումների համար:
«Լավ, մուտիտ եք անում, հավես չկա»,- արձագանքել է Սարոյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ «տաշած քարը գետնին չի մնա»:
Լրագրողների այն դիտարկմանը, թե ճի՞շտ է համարում Սարոյանը՝ ով թերանա, նրան հետո բարձր պաշտոնի նշանակեն, պատգամավորը հակադարձել է.
«Անթերի մարդ չկա այս աշխարհում: Եթե մեկին կարաք գտնեք, որ թերություն չունի, ուրեմն չարաչար սխալվում էք: Աշխատող մարդը միշտ էլ թերություն ունի, չաշխատող մարդը թերություն չունի, էղա՞վ, այ սենց հավայի խոսացողները»:
Լրագրողները շարունակել են համառել՝ պնդելով, որ Բաղմանյանը բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների մեջ է հայտնվել, ինչի հետևանքով Սեյրան Սարոյանը կրկին վրդովվել է.
«Ո՞ր կոռուպցիան, ի՞նչ կոռուպցիա, Հայկազի ձեռը ի՞նչ կար, որ կոռուպցիա լիներ: Զինվորի մարտական պատրաստակամության մեջ կոռուպցիան որտե՞ղ էր, նա՞վթ էր առնում ծախում, թե՞ … »:
Համոզվելով, որ լրագրողների հարցերից չի կարող ազատվել, Սարոյանն անցավ հումորային պատասխանների.
«Ի՞նչը գողցավ, զինվո՞ր պտի գողնար, ի՞նչ գողնար, գողցե, ասում ա, տա՞նկ պտի գողնար, ի՞նչ գողնար էդ խեղճ տղեն»:
Լրջանալով՝ գեներալը հավելեց.
«Հումորը թողենք մի կողմ, Բաղմանյան Հայկազը արժանի տղա ա, լավ անցյալ ունի, ամբողջ պատերազմով անցել է, միշտ առաջին գծում ա եղել: Դրա համար էլ ամեն մեկին պետությունը մատուցում ա, լավ կծառայեն, լավ կստանան, վատ …. Իսկ թերություն սաղս էլ կարանք ունենանք»:
Սարոյանը նաև ընդգծեց, որ Բաղմանյանին մեղադրողը «ղալլաթ» է անում, գլուխն էլ պատին է տվել, ու կրկին դիմելով հումորի օգնությանը հավելեց.
«Ուղղակի ստից խոսում էք, գողացավ, բռնեց, սպանեց, հա, բան ա, վամպիռ ա էկած»:
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...