22:44 12.01.2024
Եվրոպական մամուլը քննարկում է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը: Կա՞ն Հայաստանի համար կարևոր նշանակումներ. նորանշանակ վարչապետ Գաբրիել Աթալի թիմի կազմն ուսումնասիրել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել:
«Հիշեցնեմ՝ Ֆրանսիայի կառավարության նոր կազմը հրապարակվեց, երբ նախագահ Մակրոնը վարչապետ նշանակեց 34-ամյա Գաբրիել Աթալին:
Մեզ համար կարևորագույն փոփոխությունը Ֆրանսիայի կառավարության կազմում, իհարկե, Արտաքին գործերի նախարարի փոփոխությունն է, և այն, որ Կատրին Կոլոնան լքում է ԱԳ նախարարի պաշտոնը, չի բխում մեր շահերից: Նրա հետ ձևավորվել էր շատ կառուցողական համագործակցություն Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների միջև և ձեռք էին բերվել կարևոր համաձայնություններ:
Հայաստանի ԱԳ նախարարն ի դեպ այսօր համագործակցության համար իր շնորհակալությունն է հայտնել Կատրին Կոլոնային՝ պաշտոնական նամակով դիմելով նրան:
Լավ լուրն էլ այն է, որ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվել է ոչ պակաս հայամետ գործիչ. խոսքը Եվրախորհրդարանի պատգամավոր Ստեֆան Սեժուրնեի մասին է, ով մինչ վերջերս եղել է նախագահ Մակրոնի քաղաքական խորհրդականը »,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Որոշ տեղեկությունների համաձայն, Ֆրանսիայի կառավարության կազմում է հայտնվել ադրբեջանական լոբբիի գլխավոր գաղափարախոսը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...
23:52 09.04.2025
Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...