22:31 11.01.2024
Ադրբեջանի նախագահը մեծ հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներին: Ալիևը կրկին Հայաստանի նկատմամբ ագրեսիվ պահվածք է ցուցաբերել՝ կասկածի տակ դնելով բանակցություններում իր անկեղծությունը:
Ի՞նչն էր անսպասելի Ալիևի ասածի մեջ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Ես առանձնացրել եմ մի քանի կետեր, որոնց վրա, կարծում եմ, արժե ուշադրություն դարձնել.
առաջինն այն է, որ Ալիևը, ըստ էության, հաստատում է, որ Ադրբեջանը ձգտում է Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիր կնքել առանց 3-րդ երկրի մասնակցության, առանց միջազգային երաշխավորների։«Հայաստանը ցանկանում է, որ խաղաղ համաձայնագիրը կնքվի երաշխավորներով։ Մեզ ոչ մի երաշխավոր պետք չէ, պայմանագիրը կկնքվի երկկողմ ձևաչափով, երկու սուվերեն պետությունների միջև»,-ասել է Ալիևը:
Այսինքն՝ պարզ է նպատակը. եթե մի պետություն խուսափում է երաշխավորներից, ուրեմն բան ունի թաքցնելու, ուրեմն ցանկանում է հիմք նախապատրաստել հետագայում այդ ձեռք բերված համաձայնությունները չկատարելու համար:
2-րդը, ըստ էության, հիմք է ստեղծում Հայաստանին նոր տարածքային պահանջներ ներկայացնելու համար։
«Ջերմուկը մեր հին քաղաքն է, իսկական անունը Իստիսու է, 1918թ.-ին ադրբեջանական Իրևան հինավուրց քաղաքը փոխանցվել է Հայաստանին՝ առանց որևէ հիմքերի, 1920թ.-ի ապրիլին Խորհրդային կառավարությունը Արևմտյան Զանգեզուրի մի մասը փոխանցել է Հայաստանին»,- ասել է Ալիևը:
Ի՞նչ է սա, եթե ոչ տարածքային պահանջների համար նոր հիմքի նախապատրաստում:
Ի՞նչ պետք է նշանակի Ալիևի հռետորաբանության կոշտացումը: Մանրամասները՝ հարցազրույցում:
08:40 10.04.2025
Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ-ը և Իրանը կարող են լուծում գտնել առանց ուժի կիրառմանԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ընթացքում կողմերը կգրանցեն ամենավճռական դիրքորոշումները, սակայն հույս ունի, որ կկարողանան խուսափել ուժային կարգավորումից։ «Ես գիտեմ երկու կողմերին, գիտեմ նրանց դիրքորոշումները, և ամեն ինչ կլինի բանակցությունների սեղանին: Կողմերի դիրքորոշումները կլինեն առավելագույնը: Հուսով եմ՝ նրանք կհասնեն լուծման առանց ուժի կիրառման»,-ասել է նախարարը CNN Türk-ի եթերում՝ […] ...
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...