12:50 11.01.2024
Արցախից բռնի տեղահանվածներին պետությունը միջնաժամկետ ծրագրերի շրջանակներում կաջակցի մասնագիտական ուսուցման և աշխատանքային փորձ ձեռք բերելու հարցերում: Նախագիծն այսօր հաստատվել է գործադիրի նիստում:
Առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդ բաղադրիչը վճարովի պրակտիկան է, դրանից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում առնվազն երեք ամսով, և երրորդ բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է, դրանից հետո վճարովի պրակտիկա և աշխատանքի տեղավորում։
«Առաջին բաղադրիչի դեպքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին առաջարկում ենք մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում։ Այդ ընթացքում գործատուն պետք է որոշի, թե որ ուսումնական հաստատությունում և կրթական կենտրոնում այդ վերապատրաստումը պետք է անցկացվի։
Մենք այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցին տրամադրում ենք 50 հազար դրամ կրթաթոշակ և ևս 50 հազար դրամ՝ ուսման վարձը վճարելու համար։ Այնուհետև, երբ կներկայացնի վկայականը, որ ինքը անցել է կրթաշրջանը, առնվազն 3 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր գործատուի հետ, և երեք ամսվա ընթացքում 50 հազար դրամի չափով կփոխհատուցվեն գործատուի հարկերը։ Ընդ որում, և՛ ուսման վարձը, և՛ կրթաթոշակը տրամադրելու ենք մասնակցած օրերի համար։ Եվ այստեղ մի ֆիլտր կա դրված․ եթե գործատուն աշխատանքային պայմանագիրը չի կնքում կամ մինչև երեք ամիս լրանալը չեղարկում է պայմանագիրը, ապա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցին փոխհատուցում է կրթաթոշակի և ուսման վարձի գումարը։
Երկրորդ բաղադրիչը վերաբերում է վճարովի աշխատանքային փորձի ձեռք բերմանը և պրակտիկային։
Գործատուի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակցի միջև կնքվում է 6 ամիս տևողությամբ պայմանագիր, որից երեք ամիսը պարտադիր դիտարկվում է որպես վճարովի աշխատանքային պրակտիկա։ Այսինքն՝ գործատուին ամսական տրամադրելու ենք 165 հազար դրամ՝ շահառուին աշխատավարձի և համապատասխան հարկերը վճարելու համար։ Ընդ որում, հարկերը հանած 120 հազար աշխատավարձ է մնում։ Պրակտիկայից հետո գործատուն պարտավորվում է ևս երեք ամիս շահառուին ապահովել աշխատանքով, որի դիմաց գործատուին երեք ամիս շարունակ վճարվում է ամսական առավելագույնը 50 հազար դրամ պարտադիր հարկերը վճարելու համար։ Գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև վեց ամիսը լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել աշխատանքային պրակտիկայի ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ վճարված գումարը։
Երրորդ բաղադրիչը միավորում է բոլոր բաղադրիչները։ Այսինքն՝ մասնագիտական կրթություն, վճարովի աշխատանքային պրակտիկա և աշխատանքի ընդունելու պարտադիր պայման»,- ասաց նախարար Մկրտչյանը։
Նախարարի խոսքով՝ այս ծրագիրն արդեն իսկ փորձարկված է․ 2016-20 թվականների ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողների համար այն արդեն իրականացվել է։
Մանրամասները՝ տեսանյութում:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...