10:11 11.01.2024
Առնվազն 33 քրիստոնեական եկեղեցի է այրվել Կանադայի տարբեր շրջաններում 2021 թվականի մայիսից, երբ երկրում հատուկ դպրոցների տարածքում հայտնաբերվել են բնիկ երեխաների մի քանի զանգվածային գերեզմաններ։ Այս մասին հայտնել է CBC հեռուստաալիքը, որն անցկացրել է սեփական հետաքննությունը։
Աղբյուրի հաղորդմամբ, միայն երկու անգամ հրդեհների պատճառ է դարձել դժբախտ պատահարը։ Փորձագետներն արդեն ապացուցել են 24 հրկիզումներ, մնացած դեպքերը դեռ քննվում են, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, այս հրդեհները նույնպես դիտավորյալ են կազմակերպվել։ Վերջին անգամ Կանադայում քրիստոնեական եկեղեցի է այրվել 2023 թվականի դեկտեմբերին։
Հեռուստաալիքի հետ զրուցած փորձագետները ենթադրում են, որ հրկիզումը կարող է կապված լինել Կանադայի բնիկ բնակիչների երեխաների նախկին դպրոցների տարածքում զանգվածային գերեզմանների հայտնաբերման հետ, քանի որ այդ ուսումնական հաստատությունները նույնպես ղեկավարվում էին Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից:
2021 թվականին եկեղեցիների այրումը դատապարտեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ ասելով, որ քաղաքացիները «չպետք է իրենց զայրույթն արահայտեն՝ վնասելովվ այն շենքեր, որոնք կարող են հարմարավետության վայր լինել այլ մարդկանց համար»։
2021 թվականի մայիսին Կանադայում հնդիկ երեխաների համար նախատեսված երեք նախկին բնակելի դպրոցների տարածքում անչափահասների 1148 գերեզմաններ են հայտնաբերվել։ Այնուհետև այս լուրը ցնցեց կանադական հանրությանը, որը իշխանություններից պահանջում էր պեղումներ կատարել բնիկ ժողովուրդների նախկին բոլոր ուսումնական հաստատությունների տարածքում, որոնցից վերջինը փակվեց 1996 թվականին։ Այս աշխատանքները ներկայումս շարունակվում են: Եղել են նաև կոչեր, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին հրապարակի փաստաթղթեր, որոնք թույլ կտան հայտնաբերել այս տեսակի թաղումներ և այս դպրոցների այլ փաստաթղթեր: Դրանից հետո Կանադայում սկսվել են եկեղեցիների այրումները, տասնյակները պղծվել են վանդալների կողմից։
1876 թվականին, վարչապետ Ջոն Մակդոնալդի օրոք, Կանադան ընդունեց Հնդկական օրենքը, որը, մասնավորապես, նախատեսում էր երկրի բնիկ ժողովուրդների հողերի բռնագրավում դաշնային կառավարության կարիքների համար։ 1884 թվականին դրանում փոփոխություններ են կատարվել հատուկ դպրոցներ ստեղծելու վերաբերյալ, որոնք կոչվել են ռեզիդենտ դպրոցներ։ Հնդիկ երեխաներին ստիպողաբար տանում էին այս գիշերօթիկ դպրոցներ՝ նրանց կանադական հասարակության մեջ ինտեգրելու համար։ Վիճակագրության համաձայն՝ 150 հազար աշակերտներից առնվազն 3,2 հազարը մահացել են ծեծից ու հիվանդություններից։
2017 թվականին Թրյուդոն պաշտոնապես ներողություն խնդրեց բնիկներից, ովքեր տուժել են այս դպրոցներ հաճախելիս: Իշխանությունները համաձայնել են նաև 800 միլիոն կանադական դոլար (այն ժամանակ՝ 638 միլիոն դոլար) վճարել տուժածներին։
13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը14:18 27.11.2024
Գյումրիի քաղաքապետի ԺՊ կնշանակվի այն անձը, որին կցանկանան տեսնել գյումրեցիները․ Գևորգ ՊապոյանՀայաստանի էկոնոմիկայի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պապոյանն ընդգծեց, որ Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը լուծելու նպատակով առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նախնական ընտրություններ, որոնց միջոցով կընտրվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Պապոյանը նշեց, որ գյումրեցիները կկարողանան արտահայտել իրենց կարծիքը՝ անկախ կուսակցական […] ...
14:12 27.11.2024
Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է, նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են․ ԲելինգեմՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը նշել է, թե ինչպես է խաղադաշտում փոխվել իր դերը ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ակումբ տեղափոխվելուց հետո։ «Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է։ Նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են։ Երբ Մբապեին տեսնում եմ մարզումների ժամանակ, համոզվում եմ, որ նա ավելի լավ կսկսի խաղալ։ Թիմում շատ են բազմակողմանի ֆուտբոլիստները։ Վնասվածքների պատճառով ստիպված […] ...
14:05 27.11.2024
ՀԱՄԱՍ-ն ընդունելի է համարել Լիբանանում հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումն իրեն դավաճանված չի համարում Իսրայելի եւ շիական «Հըզբոլլահ» կազմակերպության միջեւ հրադադարի պայմանավորվածությունից հետո եւ ընդունում է ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ, շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ Նրա խոսքով՝ Լիբանանի, Եմենի կամ Իրանի հետ ոչ մի համաձայնություն խաղաղություն չի բերի տարածաշրջանին, քանի […] ...
13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ Ուկրաինային լրացուցիչ 24 միլիարդ դոլար հատկացնելու խնդրանքով։ Այս մասին հայտնում են New York Post-ը և Politico.Pro-ն: Նշվում է, որ Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակը առաջարկել է, որ Կոնգրեսը ներառի այն օգնությունը փաթեթում՝ խուսափելու համար նախագահական վարչակազմում փոփոխություն լինելու դեպքում աջակցությունը հետ կանչելու վտանգից: Մի քանի օրենսդիրներ […] ...
13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼԱսիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» կատարը ներկայացնող «Ալ Սադի» դեմ արտագնա խաղում միավորներ է կորցրել։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Սաուդյան ակումբից հանդիպմանը մասնակցել են գրեթե բոլոր անվանի ֆուտբոլիստները` Բոնոն, Կուլիբալին, Ռենան Լոդին, Ժոաու Կանսելուն, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Ալեքսանդր Միտրովիչը։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից բացակայում էր Բրազիլիայի ազգային […] ...
13:45 27.11.2024
Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՎրաստանի իշխող կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է իր թեկնածուին։ Նա նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։ Այս մասին հայտնում է Echo of the Caucasus-ը։ Կավելաշվիլին եղել է Վրաստանի IX եւ X գումարումների խորհրդարանի պատգամավոր։ Հոկտեմբերի 26-ին կայացած վերջին ընտրությունների ժամանակ նա խորհրդարան է մտել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ցուցակի 18-րդ համարով։ Միխեիլ Կավելաշվիլիին անվանում են […] ...