Ինչո՞ւ Իլհամ Ալիևը հրաժարվեց ընդունել հայ-ադրբեջանական բանակցությունների հարցով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Բոնոյին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+10.09 oC

Ինչո՞ւ Իլհամ Ալիևը հրաժարվեց ընդունել հայ-ադրբեջանական բանակցությունների հարցով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Բոնոյին

21:05 10.01.2024

Ավարտվեց հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ խորհրդական Լուիս Բոնոյի այցը Հայաստան: Հատկանշական է, որ այս անգամ ևս Երևանից Բաքու նա չմեկնեց՝ վերադառնալով Վաշինգտոն:

Ի՞նչն է պատճառը, որ Բոնոն Բաքու չմեկնեց: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Արբեջանական մամուլը հատուկ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Լուիս Բոնոն Երևանից մեկնեց ոչ թե Բաքու, այլ Վաշինգտոն: Ի դեպ արդեն 2-րդ դեպքն է վերջին մի քանի ամիսների ընթացքում, երբ Բոնոն Երևանից հետո Բաքու չի մեկնում: Եվ եթե հաշվի առնենք, որ այս այցի նպատակն էր հերթական փորձ ձեռնարկել վաշինգտոնյան հարթակի վրա բանակցությունների վերսկսման համար, ապա տրամաբանական կլիներ, եթե Երևանից նա Բաքու մեկներ:

Ադրբեջանական haqqin.az պարբերականը ենթադրություն է իրեն թույլ տալիս, որ իրականում Վաշինգտոնում ցանկություն ունեցել են Բոնոյին Բաքու գործուղելու, սակայն Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են նրան ընդունելուց: Այսպիսով դա թույլ է տալիս ենթադրել, որ Վաշինգտոնի և Բաքվի միջև լարվածությունը, որը սկսվել էր դեռևս աշնանը, շարունակվում է մինչև այժմ»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Բաքվում ինչ-որ կերպ մեկնաբանո՞ւմ են, թե ինչը կարող էր խանգարել Բոնոյի այցին, և իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում Բաքուն: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:32 10.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

08:22 10.04.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

08:10 10.04.2025

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

23:55 09.04.2025

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...

BACK_TO_TOP