22:44 08.01.2024
Այսօր լրացել է ժամկետը, որը նախատեսված է օրենքով՝ Ադրբեջանի նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները կայանալու են փետրվարի 8-ին:
Քանի՞ թեկնածու կա, արդեն պա՞րզ է, թե ում են ներկայացնելու որպես Իլհամ Ալիևի մրցակից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հիշեցնեմ՝ նախագահի թեկնածու առաջադրվելու համար ԿԸՀ-ն 17 հայտ էր ստացել, բայց դա դեռ չի նշանակում, որ բոլորը կգրանցվեն: Անհրաժեշտ է 40.000 ստորագրություն հավաքել՝ որպես հաստատում այդ իրավունքի: Այս պահի դրությամբ ընդամենը 3 հավակնորդներն են ապահովել այդ օրենքի նորմը և արդեն պաշտոնապես գրանցվել են որպես նախագահի թեկնածու:
Դե իհարկե առաջինը գործող նախագահ Իլհամ Ալիևն է, 2-րդը՝ «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ռազինուրալ Ալիևը և 3-րդը անկուսակցական թեկնածու, մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջն է:
Մնացածի ստորագրությունների և այլ փաստաթղթերի իսկությունն առայժմ ստուգվում է ԿԸՀ անդամների կողմից:
Ակնհայտ խախտումներ նկատվել են հենց առաջին փուլում: Մասնավորապես՝ պոտենցիալ թեկնածուներից մի քանիսը ասել են, որ իրենց ԿԸՀ-ը չի հատկացրել այն բլանկերը, որոնց վրա պետք է ստորագրություններ հավաքեին․ դա օրենքի կոպտագույն խախտում է:
Եվս 3 նախագահի թեկնածուներ 2 օր առաջ ԿԸՀ-ի շենքի առջև բողոքի ցույց են կազմակերպել՝ հայտարարելով, որ իրավապահները չեն ապահովում հավասար իրավունքներ բոլոր պոտենցիալ թեկնածուների համար, քանի որ ոստիկանությունը խանգարում է որոշ ընդդիմադիր կեցվածք ունեցող նախագահի թեկնածուներին ստորագրահավաք կազմակերպելու հարցում»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Իսկ ովքե՞ր են Ադրբեջանի փոխնախագահների թեկնածուները:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...