23:21 06.01.2024
Շաբաթ, 6 Յունուար 2024-ին, հայ եկեղեցին նշեց Քրիստոսի Սուրբ Ծննդեան, Աստուածայայտնութեան եւ մկրտութեան տօները: Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, Ս. Ծննդեան Պատարագը մատոյց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետը։
Վեհափառ Հայրապետին կողքին առընթերակայ եպիսկոպոսներն էին Գերշ. Տ. Նարեկ Արք. Արեէմէզեան եւ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան։ Ս. Պատարագին երգեցողութիւնը կատարեց Կաթողիկոսարանի «Նարեկացի» մանկապատանեկան երգչախումբը, խմբավարութեամբ Հոգշ. Տ. Զաւէն Վրդ. Նաճարեանի։ Հաւատացեալներու հոծ բազմութեան շարքին ներկայ էին նաեւ պաշտօնական անձնաւորութիւններ եւ զանազան միութիւններու ու կազմակերպութիւններու ներկայացուցիչներ:
Ս. Պատարագի ընթացքին, Շահան Արք. Միւռոնաթափ Աղաւնին Ս. Երրորդութեան խորանէն «Լոյս ի լուսոյ» հոգեթով շարականին երգեցողութեամբ բերաւ Ս. Խորան, եւ ձեռամբ Նորին Ս. Օծութեան կատարուեցաւ Քրիստոսի մկրտութիւնը խորհրդանշող ջրօրհնէքի արարողութիւնը։ Ապա, Վեհափառ Հայրապետը, ներկայ թէ՛ առցանց Ս. Պատարագին մասնակից մեր ժողովուրդի զաւակներուն փոխանցեց Ս. Ծննդեան Հայրապետական պատգամը։
Հայրապետը պատգամի բնաբան ընտրած էր Յայտնութեան գիրքին հաստատումը, թէ՝ «ահաւասիկ ամէն ինչ նոր կը դարձնեմ» (Յյտ 21.5): Այս բառերուն մէջ կարելի է խտացնել Բեթղեհէմի մէջ տեղի ունեցած Աստուածայայտնութեան դէպքը՝ Յիսուս Մանուկի ծնունդով, ըսաւ Նորին Սրբութիւնը: Արդարեւ, պատմութեան մէկ վճռական հանգրուանին, Աստուած աշխարհ կու գար իրենց Ստեղծիչէն հեռացած տիեզերքն ու մարդը վերստեղծելու՝ մարդուն մէջ վերականգնելով Աստուծոյ պատկերը ու տիեզերքը վերստին օժտելով երկնային բարիքներով: Հետեւաբար, Աստուծոյ ծնունդը Բեթղեհէմի մէջ վերածնունդն էր նոր տիեզերքին ու նոր մարդուն, ինչպէս Յայտնութեան գիրքի հեղինակ Յովհաննէս առաքեալը կը բնորոշէ՝ «նոր երկնքի ու երկրի» ծնունդը, շեշտեց Վեհափառ Հայրապետը եւ անդրադառնալով մարդու ստեղծագործութեան՝ ըսաւ, որ Աստուած մարդը ստեղծած է, որպէսզի իր ստեղծագործութեան հոգատարը ու պաշտպանը դառնայ: Այս առաքելութիւնը կատարելու համար Աստուած մարդը օժտած էր ազատութեամբ ու իշխանութեամբ: Սակայն մարդը իրեն տրուած ազատութիւնը շահագործած էր ու հեռացած Աստուծմէ: Աստուած իր միածին Որդւոյն ճամբով Բեթղեհէմ կ՚իջնէր իրմէ հեռացած մարդը մօտեցնելու իրեն. ահա թէ ինչո՛ւ Քրիստոս նկատուած է երկրորդ Ադամ: Առաջին Ադամը մեղք, չարիք ու մահ բերած էր աշխարհ, երկրորդ Ադամը փրկութիւն ու վերանորոգ կեանք կը բերէր աշխարհ:
Ապա, Վեհափառ Հայրապետը շեշտեց, թէ Քրիստոս անցեալ չէ, այլ միշտ ներկայ ու նաե՛ւ ապագայ: Քրիստոս ծնաւ, քարոզեց ու հրաշագործեց, խաչուեցաւ ու յարութիւն առաւ եւ խոստացաւ դարձեալ գալ: Քրիստոսի ծնունդով մենք նաեւ կը նշենք վերածնունդը նոր մարդուն ու նոր աշխարհին, միշտ մեր հաւատքի աչքերը ուղղած դէպի Քրիստոսի երկրորդ գալուստը: Առաքեալը իր Յայտնութեան գիրքը կը փակէ հետեւեալ աղաչանքով. «եկուր, Տէր Յիսուս»: Այսօր, դարեր առաջ Բեթղեհէմի մէջ պատահած Աստուծոյ յայտնութեան դէպքը չենք տօներ միայն, այլ դէպի Բեթղեհէմ դառնալով՝ կ՚ըսենք.-
Եկո՛ւր, Տէր Յիսուս, մեր կեանքը երկնային բարիքներով ու շնորհքներով ծաղկեցուր ու պայծառակերպէ,
Եկո՛ւր, Տէր Յիսուս, մեղքով պատուած մեր կեանքը մաքրէ քու լուսեղէն ներկայութեամբ,
Եկո՛ւր, Տէր Յիսուս, մեր խաւարած կեանքին առջեւ բաց լոյսի ու յոյսի ճամբան,
Եկո՛ւր, Տէր Յիսուս, ատելութեամբ լեցուն մեր կեանքը շաղախէ սիրոյ զօրութեամբ:
Եկո՛ւր, Տէր Յիսուս, հեռացուր մեր կեանքէն երեւելի ու աներեւոյթ չարերը ու չարիքները:
Առանց Յիսուսի ներկայութեան մեր կեանքը պիտի կորսնցնէ իր իմաստը ու ինքնութիւնը, իր խորքը եւ ուղղութիւնը: Հետեւաբար, դառնանք Քրիստոսի, որպէս անհատ ու որպէս ազգ, եւ հաւատքի զօրութեամբ ըսենք՝ «եկո՛ւր, Տէր Յիսուս»:
Ապա, Վեհափառ Հայրապետը խօսելով մեր ազգին ու հայրենիքին դիմագրաւած տագնապներուն մասին՝ յիշեց, որ իր նոր տարուան պատգամին մէջ կարեւորութեամբ շեշտած էր, թէ մեր ազգը հրամայական կարիքը ունի ահաւոր վտանգներով լեցուն ներկայ կացութենէն դուրս բերող համահայկական նոր ռազմավարութեան ու համահայկական օրակարգի, մասնակցութեամբ Հայաստանի ու Սփիւռքի բոլոր ոյժերուն անխտիր:
Նորին Սրբութիւնը նաեւ անդրադարձաւ Լիբանանի ներքին կացութեան՝ շեշտելով Հանրապետութեան նախագահի շուտափոյթ ընտրութեան կարեւորութիւնը եւ ապա նոր կառավարութեան կազմութեամբ ընկերային-տնտեսական տագնապը դիմագրաւելու հրամայականը: Վեհափառ Հայրապետը նաեւ ցաւով անդրադարձաւ Կազայի դէմ Իսրայէլի շղթայազերծած պատերազմին, որ խոտոր կը համեմատի միջազգային օրէնքին: Ան խստօրէն դատապարտեց Իսրայէլի կողմէ շարունակուող ռմբակոծումները, որոնք պատճառ կը դառնան անհամար զոհերու եւ ահաւոր քանդումներու: Ան շեշտեց, որ միջազգային համայնքը պէտք է զօրակցի պաղեստինցի ժողովուրդին ազգային իրաւունքներուն՝ պաղեստինեան անկախ պետութեան հաստատումով, եզրափակեց իր պատգամը Նորին Ս. Օծութիւնը։
Ս. Պատարագէն ետք, Արամ Ա. Կաթողիկոս, Վեհարանի դահլիճին մէջ, ընդունեց ժողովուրդին ու պաշտօնական անձնաւորութիւններուն նոր տարուան եւ Քրիստոսի Ս. Ծննդեան շնորհաւորութիւնները։
16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան17:28 27.11.2024
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակիցները պարգևատրվել են հուշամեդալներովՆոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են ՀՀ ԶՈՒ հավաքականի՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից մարզիկները, մարզիչները։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհավորելով մարզիկներին մարզական հեղինակավոր առաջնությունում պատվավոր տեղեր զբաղեցնելու և Հայաստանի Հանրապետության պատիվը միջազգային հարթակում բարձր պահելու կապակցությամբ, հպարտությամբ ընդգծել է, որ սա ևս մեկ առիթ էր ապացուցելու, որ մեր երկրում պահպանվում […] ...
17:24 27.11.2024
Հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանի հետԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` նոյեմբերի 27-ին հանդիպելով Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ, ասել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Շվեյցարիային` մի շարք շարունակական աշխատանքներում Հայաստանի կողքին լինելու համար: Հայաստանի եւ Շվեյցարիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են: Զարգանում են նաեւ միջխորհրդարանական կապերը»: Հանդիպմանը մասնակցել […] ...
17:20 27.11.2024
Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումըՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում կարևոր նշանակություն ունեցող նախագծերը և ծրագրերը, այդ թվում՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց», Հյուսիս-Հարավ ճանապարհի «Սիսիան-Քաջարան» հատված, «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային ծրագրերը, «Դիմակայության և աճի» […] ...
17:16 27.11.2024
«Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկ կանի ԿվարացխելիայինԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է իտալական «Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով։ Անգլիայի 20-ակի չեմպիոնը պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով։ Եվս մեկ միլիոն Կվարացխելիան կարող է ստանալ բոնուսների տեսքով։ «Նապոլին» մտադիր չէ բաժանվել Խվիչայից և պատրաստ է նոր պայմանագիր ու տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել նրան։ […] ...
17:11 27.11.2024
ԱԺ նախագահն ընդունել է Նիդերլանդների նորանշանակ դեսպանինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան կարեւոր հանձնառության ստանձնման կապակցությամբ ու հույս հայտնել, որ վերջինիս դիվանագիտական ծառայության օրոք հայ-նիդերլանդական հարաբերությունները նոր մակարդակի են հասնելու՝ չբավարարվելով համագործակցության առկա բարձր տեմպերով: Դեսպան Մոնրոյ-Վինթերն իր հերթին շնորհակալություն է հայտնել […] ...
17:05 27.11.2024
Գյումրիում հասարակական ուղևորափոխադրում իրականացնող երթուղային «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ ՔԿ2024 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն հաղորդում է ներկայացրել, որ 2024թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Գյումրու ավտոբուս» ՓԲ ընկերության 67-ամյա վարորդն իր կողմից շահագործվող «Գազել» մակնիշի երթուղային տաքսին Գյումրի քաղաքի Գ․Նժդեհի փողոց 10 հասցեի վարելիս կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց […] ...