Որտե՞ղ է Բաքուն առաջարկում ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Որտե՞ղ է Բաքուն առաջարկում ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը

22:25 04.01.2024

Բաքվում արդեն քննարկում են, թե կոնկրետ երբ ու որտեղ է ստորագրվելու հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: Այդ թեմայի շուրջ անսպասելի առաջարկներով է հանդես եկել Ադրբեջանի խորհրդարանի իշխանամետ պատգամավորներից մեկը:

Ի՞նչ առաջարկի մասին է խոսքը: Թեմային «Հոիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Այդ առաջարկով հանդես է եկել Ադրբեջանի խորհրդարանի վետերան պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, որը նաև հայտնի, ազդեցիկ քաղաքագետ է: Նա ասել է, որ եթե որևէ ֆորսմաժորային իրադարձություն տեղի չունենա, հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը հնարավոր կլինի կնքել արդեն այս տարվա սկզբում: Եվ ասել է, որ որևէ լուրջ խոչընդոտ արդեն գոյություն չունի:

Նա 3 կարևոր ազդակ է ուղղել: Դրանցից կարևորագույնը կարծում եմ այն է, որ, ըստ էության, Մուսաբեկովը հաստատում  է՝ Ադրբեջանը խուսափում է բանակցային վճռական փուլում միջնորդների և ուրեմն նաև ձեռք բերված համաձայնությունների իրականացման երաշխավորների ներկայությունից:

Մուսաբեկովն ասել է, որ 3-րդ կողմի ներգրավման անհրաժեշտություն չկա, և որ չի հասկանում Փաշինյանի պահանջը, պնդումը՝ այդ 3-րդ կողմերին ներքաշելու:

Նա, որպես հավանական տարբերակ, առաջարկել է այս փաստաթուղթը ստորագրել Ստամբուլում և հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը ասել է, որ 2024թ.-ին պաշտոնական այցով կլինի Թուրքիայում»,-գրում է Ռասիմ Մուսաբեկովը:

Այսպիսով առաջարկվում է Հայաստանը դարձնել ռուս-թուրքական հերթական գործարքի ընդամենը օբյեկտ»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ռասիմ Մուսաբեկովը պատահական մարդ չէ. այս գրառումը իր անձնական նախաձեռնությո՞ւնն է եղել, թե՞՝ համաձայնեցված է վերևների հետ:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

08:05 27.11.2024

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

«Ուրարտուի» ու «Ալաշկերտի» նախկին գլխավորն մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գովեստի խոսքեր է ասել Մոսկվայի «Սպարտակի» մասին, որը դերբիում 5-2 հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին»․ «Դեյան Ստանկովիչը երկար մտածում ու փորձարկումներ էր կատարում: Նախորդ տուրերում և «Լոկոմոտիվի» դեմ խաղում «Սպարտակի» ցուցադրած ֆուտբոլը նման էր «Բարսելոնայի» խաղին: Այնպես չէ, որ ես նախկինում խիստ քննադատել էի, իսկ հիմա գովեստի եմ […] ...

ՀՀ մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն

08:00 27.11.2024

ՀՀ մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար։ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է (տեղ-տեղ առկա է մերկասառույց): Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզում, բացի Ամասիայի տարածաշրջանից, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց […] ...

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

00:00 27.11.2024

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

Ամերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

BACK_TO_TOP