«Անցումային արդարադատության» նպատակը հասարակության մեջ հաշտության հաստատումն է. Ավետիք Իշխանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+20.09 oC

«Անցումային արդարադատության» նպատակը հասարակության մեջ հաշտության հաստատումն է. Ավետիք Իշխանյան

13:52 04.09.2018

ավետիք իշխանյան անցումային արդարադատություն

«Անցումային արդարադատություն» տերմինը սովորաբար վերցվում է չակերտների մեջ,  այն չի փոխարինում դատարաններին, կիրառվում է այնպիսի երկրներում, որտեղ տեղի են ունեցել ցեղասպանություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Մենք պետք է ստեղծենք առանձին վստահելի հանձնաժողովներ, որոնք պետք է բացահայտեն  նախկինում կատարված մութ գործերը:

«Մութ  գործեր» ասելով՝ նկատի ունենք  մահերը, որոնց առայժմ չասենք սպանություններ, տասնյակ մահեր ոստիկանական բաժանմունքներում՝ Ռուդիկ Վարդանյանից սկսած, այլ սպանություններ՝ Ղանդիլյանի սպանությունից սկսած, բանակում տեղի ունեցած սպանությունները հրադադարից  հետո՝ 1995 թվականից  հետո, Մարտի 1-ի գործերը և ընտրական կարգի խախտումները քննող հանձնաժողովներ պետք է  լինեն, որովհետև 1995-ից հետո Հայաստանում եղել են սահմանադրական կարգի խախտումներ:

Մյուս հանձնաժողովը կարող է լինել քաղաքական բանտարկյալների և սեփականությունից մարդկանց զրկելու, կոռուպցիոն դեպքերը բացահայտող հանձնաժողովը: Թվում է՝ այս բոլոր դեպքերում պետք է պատիժ լինի, սակայն անցումային արդարադատության նպատակը հասարակության մեջ հաշտության հաստատումն է, հարցին գնահատական տալը, պետության կողմից ներողություն խնդրելը, փոխհատուցում տալը»,- ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ խոսելով «անցումային արդարադատության» մասին:

Նրա կարծիքով՝ «անցումային արդարադատության» համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ է հավաքել անաչառ, քաղաքական կողմնորոշում չունեցող ու ազնիվ մարդկանցից կազմված փաստահավաք խումբ, սակայն խնդիրն այն է, որ նման մարդիկ Հայաստանում շատ քիչ են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի կողմից Գազայի դպրոցի և մզկիթի վրա հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. «Ալ Ջազիրա»

12:06 06.10.2024

Իսրայելի կողմից Գազայի դպրոցի և մզկիթի վրա հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. «Ալ Ջազիրա»

Գազայի հատվածի կենտրոնական Դեյր ալ-Բալահ քաղաքի դպրոցի և մզկիթի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, առնվազն 93 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ դպրոցում ու մզկիթում հարյուրավոր տեղահանվածներ են եղել։ Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ռազմաօդային ուժերը հարձակվել են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ […] ...

Իսրայելն ընդամենը մի քանի ժամում ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածին

11:45 06.10.2024

Իսրայելն ընդամենը մի քանի ժամում ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի պաշտպանության բանակը վերջին մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը: Ինչպես նշվում է, դա տեղի է ունեցել Իսրայելի վրա պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հարձակման տարելիցից մեկ օր առաջ։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի […] ...

Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

11:17 06.10.2024

Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Սպիտակ համայնքի «Շենավանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...

Բաքուն կոչ է արել Երևանին ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման եւ առճակատման միջև

10:49 06.10.2024

Բաքուն կոչ է արել Երևանին ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման եւ առճակատման միջև

Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման գործընթացի և բոլոր մակարդակներում առճակատման միջև։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։ «Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտի և բոլոր մակարդակներում առճակատման շարունակման միջև, Ադրբեջանն իր հերթին հավատարիմ է մեր երկրի նախաձեռնած և […] ...

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին

10:23 06.10.2024

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.09 դրամ:   ...

Հրդեհ Հերմոն գյուղում

10:00 06.10.2024

Հրդեհ Հերմոն գյուղում

Հոկտեմբերի 5-ին, ժամը 21։00-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտում այրվում է տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հանգստի գոտու մեկհարկանի քարե […] ...

BACK_TO_TOP