23:20 29.12.2023
ԱՄՆ-ը պետք է պաշտպանի Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը: Նման հայտարարություն է արել Քենեդիների հայտնի ընտանիքի անդամ, իրավաբան Ռոբերտ Քենեդի կրտսերը՝ իր տեսաուղերձում: Հայտնի է, որ նա առաջադրել է իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի ընտրություններում՝ որպես անկախ թեկնածու:
Այսպիսի հայամետ դիրքորոշմամբ ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկ հանդես չի եկել: Ամերկայայերը ձայն կտա՞ն Քենեդիին:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Ռոբերտ Քենեդի կրտսերը Քենեդիների ընտանիքի 5-րդ անդամն է, ով պայքարում է Սպիտակ տան օվալաձև կաբինետում տեղ զբաղեցնելու համար և բոլոր Քենեդիները եղել են բավական հայամետ պետական և քաղաքական գործիչներ՝ միշտ հաճույքով համագործակցելով հայկական կազմակերպությունների հետ:
Ռոբերտ Քենեդի կրտսերը նույնպես ակտիվորեն համագործակցում է հայկական լոբիստական կազմակերպությունների հետ, վայելում է նրանց աջակցությունը, և, կարծում եմ, իսկապես գալիք ընտրություններում հայերից շատերը ձայն կտան Ռոբերտ Քենեդիին:
Խնդիրն այն է, թե արդյոք նա հաղթելու իրական շանս կունենա. այս հարցում իսկապես վերապահումներ կան»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Իսկ ինչո՞ւ է համարվում, որ Քենեդիի շանսերը բարձր չեն, արդյո՞ք կան հայամետ ուրիշ թեկնածուներ, և ընտորությունների ինչպիսի՞ արդյունքն ավելի շատ կբխի Հայաստանի շահերից:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
08:40 10.04.2025
Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ-ը և Իրանը կարող են լուծում գտնել առանց ուժի կիրառմանԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ընթացքում կողմերը կգրանցեն ամենավճռական դիրքորոշումները, սակայն հույս ունի, որ կկարողանան խուսափել ուժային կարգավորումից։ «Ես գիտեմ երկու կողմերին, գիտեմ նրանց դիրքորոշումները, և ամեն ինչ կլինի բանակցությունների սեղանին: Կողմերի դիրքորոշումները կլինեն առավելագույնը: Հուսով եմ՝ նրանք կհասնեն լուծման առանց ուժի կիրառման»,-ասել է նախարարը CNN Türk-ի եթերում՝ […] ...
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...