Շիրակի մարզում կարկտահարությունից տուժած 24 գյուղ աջակցություն կստանա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Շիրակի մարզում կարկտահարությունից տուժած 24 գյուղ աջակցություն կստանա

13:57 04.09.2018

Կառավարությունը կարկտից տուժած գյուղացիներին աջակցություն կտրամադրի: Այժմ գործադիրը քննարկում է, թե այդ աջակցությունն ինչ չափով է լինելու: Արդեն որոշված է, որ տուժած գյուղացիներին առձեռն գումար կտրամադրվի: Հանրապետությունում կարկտահարության վնասները կազմում են 6 մլրդ դրամ: Դրա ուղիղ կեսը՝ 3 միլիարդը, Շիրակի մարզի 24 գյուղերի կրած վնասն է: Ընդհանուր հաշվով Շիրակի մարզում կարկտահարվել են կարտոֆիլի և բանջարաբոստանային կուլտուրաների 5200 հեկտար ցանքեր: Շիրակի մարզում ամենաշատ կարտոֆիլ մշակող Ազատան գյուղում կարկտահարվել է շուրջ 500 հեկտար կարտոֆիլի ցանք։ Կարկտահարված դաշտերում կարտոֆիլի բերքահավաքն այս տարի մեկ ամիս շուտ է սկսվել: Գյուղացիների պարզաբանմամբ՝ բույսի աճը դադարել է, ու բերքը սկսել է փչանալ: Հիմա դաշտերում գյուղացիներն ու ֆերմերները լավորակ ու փչացած կարտոֆիլներն առանձնացնում են: Անկախ նրանից, թե գյուղացին կարկտահարությունից ինչքան է տուժել, կառավարությունն աջակցություն է հատկացնելու: Շիրակի մարզի վնասները հաշվարկել են ու գյուղատնտեսության նախարարություն ներկայացրել: Մարզի 24 համայնքում 3 մլրդ դրամի վնաս են կրել: Բայց վնասի չափերն աջակցության գումարներից տարբերվելու են:  Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է, որ աջակցությունն ու փոխհատուցումը տարբեր բաներ են: Գյուղացին փոխհատուցում է ուզում, իսկ կառավարությունն աջակցություն է տրամադրում: Նախորդ տարիներին աջակցության նախադեպեր եղել են, այս անգամ աջակցության ոչ թե չափը, այլ ձևն է տարբեր:

«Աջակցության օրինակներ ունեցել ենք։ Հողի հարկի զիջում է եղել, ոռոգման ջրի պարտքերի զիջում է եղել, սերմացուի պարտքերի զիջում է եղել, սերմացու է տրամադրվել։ Այս անգամ, գյուղատնտեսության նախարարի հավաստմամբ,  աջակցությունը կլինի գումարի տեսքով։ Տարբերություն չկա Արմավիրի մարզ, թե Շիրակի մարզ, բոլորին աջակցություն լինելու է»,- ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը։

Հիմա նախագիծ է մշակվում, թե ում ու ինչքան գումար է հատկացվելու: Իսկ կրած վնասի չափը, ըստ գյուղատնտեսության բաժնի պետի, աջակցության հատկացման համար որոշիչ չի լինելու: Այսինքն՝ աջակցության գումարի որոշակի չափ է սահմանվելու և հատկացվելու է տուժած գյուղացիներին՝ անկախ կրած վնասի չափերից:

«Չեմ կարծում, թե կառավարությունը կկարողանա բոլոր համայնքներում կրած վնասները փոխհատուցել, պարզապես ժողովրդի նկատմամբ վերաբերմունք ցուցաբերեն։ Դա կլինի առձեռն գումարի կամ այլ տեսքով։ Ամեն դեպքում գոնե տեսանելի աջակցություն լինի»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

BACK_TO_TOP