10:27 26.12.2023
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նախաձեռնել է մի ծրագիր, որով նախատեսվում է մեկ միասնական համալիրում բնակարանով ապահովել Արցախից բռնի տեղահանված 220 ընտանիքի։ Այս մասին հայտարարել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը՝ Միության խորհրդի՝ դեկտեմբերի 23-ին կայացած տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստի ժամանակ։ Ծրագրվում է ավարտին հասցնել խորհրդային տարիներից Գյումրիում ավերիչ երկրաշարժից հետո անավարտ մնացած շինարարական համալիրներից մեկը։ Նախագծային աշխատանքներն արդեն արված են, շինության հիմքերն անցել են սեյսմակայուն փորձաքննության, ընդհանուր առմամբ կպահանջվի 1,5 մլդ դրամ։
Ըստ Արսեն Ղազարյանի՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն իր վրա կվերցնի պահանջվող ծախսերի 20%-ը, աշխատանքներ են տարվում ֆինանսավորման այլ աղբյուրներ ևս ներգրավելու ուղղությումբ։
ՀԱԳՄ նախագահի խոսքով՝ Արցախի բռնի հայաթափումից հետո Միությունում տեղի են ունեցել քննարկումներ, ձեռնարկվել քայլեր՝ միտված արցախահայության գենոֆոնդի պահպանմանը։ Կոչով դիմել են հայ գործարարությանը, և այսօր Միության շատ անդամներ ակտիվ աշխատում են փախստական մեր հայրենակիցների սոցիալական, աշխատանքով ապահովման հարցերով։
«Բնակելի համալիրի կառուցումը կինի ևս մեկ քայլ արցախցի մեր եղբայրների ու քույրերի սոցիալական և կենսական խնդիրները մեղմելու ուղղությամբ, նրանց համախմբումը մեկ միասնական հարկի տակ կնպաստի արցախահայության ինքնության պահպանմանը»,- նշել է Արսեն Ղազարյանը։
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...