Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին․ Պեսկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+19.09 oC

Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին․ Պեսկով

07:11 04.09.2018

Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում: Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Իզվեստիա»-ն։

Նշվում է, որ սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Առաջին անգամ Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են մայիսի 14-ին, Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ: ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետի երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին, Մոսկվայում: Այդ ժամանակ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ՝ ներկա գտնվելու Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։

Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին կիրակի՝ ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել էր վարչապետ Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազը բավարարել է Ավստրիայի միջնորդությունը. բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին

16:00 29.04.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Ավստրիայի միջնորդությունը. բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ավստրիայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։ Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող Ա.Ս.-ն հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին: ...

Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովը

15:50 29.04.2025

Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովը

Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկել է «Ֆրանսիա-Հայաստան. պատմական և մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի և Ֆրանսիայի ազգային գրադարանների տնօրենները, գրադարանային ոլորտի մասնագետներ, գրադարանավարներ։ Գիտաժողովն անցկացվում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի […] ...

Երևանում կայանալիք վոլեյբոլի Մ16 ԵԱ-ին կմասնակցեն 16 հավաքականներ

15:43 29.04.2025

Երևանում կայանալիք վոլեյբոլի Մ16 ԵԱ-ին կմասնակցեն 16 հավաքականներ

Հայտնի են դարձել հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանում կայանալիք վոլեյբոլի տղաների մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակիցները: Մրցաշարին կմասնակցեն 16 երկրի հավաքականներ. 1․Հայաստան 2․Ֆրանսիա 3․Լեհաստան 4․Իտալիա 5․Հունգարիա 6․Լատվիա 7․Չեխիա 8․Թուրքիա 9․Բուլղարիա 10․Իսպանիա 11․Ուկրաինա 12․Ավստրիա 13․Հունաստան 14․Սերբիա 15․Սլովենիա 16․Ռումինիա Վիճակահանությունն առցանց կանցկացվի: Կլինի երկու ենթախումբ, 8-ական հավաքականով: Հայաստանի հավաքականը կլինի առաջին ենթախմբում: Երկու ենթախմբերում առաջին և […] ...

Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

15:35 29.04.2025

Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

Ամբողջ աշխարհում կարեւոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները: Դրանք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների եւ գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձեւավորումը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով մշակութային աճուրդները կարեւոր հարթակներ են, որոնք ձեւավորում եւ արտացոլում են արվեստի շուկայի տեղաշարժը: «Ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների […] ...

ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը

15:28 29.04.2025

ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը

Ապրիլի 29-ին Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը: ...

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին

15:28 29.04.2025

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին, X սոցիալական ցանցում հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին։ Այս որոշումը կայացնելով՝ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված հաստատության մաս, որը կորցրել է իր անաչառությունն ու հեղինակությունը», – գրել է նա։ Հունգարիայի՝ ՄՔԴ-ից դուրս գալու […] ...

BACK_TO_TOP