Լեզվաբանը խորհուրդ է տվել, թե ինչպես օգնել երեխային կրկնակի արագ հիշել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Լեզվաբանը խորհուրդ է տվել, թե ինչպես օգնել երեխային կրկնակի արագ հիշել

23:48 24.12.2023

Այսօր երեխաները հանդիպում են հսկայական քանակությամբ տեղեկատվության, այդ թվում՝ համացանցում: Ուստի անգիր սովորելը, որը նրանց համար հետաքրքիր չէ, երբեմն շատ դժվար է։ Բացի դրանից, հաճախ պատճառը կայանում է նրանում, որ մտապահման գործընթացը ինքնին ձանձրալի է թվում երեխաներին: Լեզվաբանական գիտությունների թեկնածու, անգլերենի ուսուցչուհի Դիանա Բելանը Газета.Ru-ին պատմել է, թե ինչպես օգնել երեխային ավելի արագ հիշել։

Առաջին մեթոդը մնեմոնիկա է: Բելանի խոսքով՝ սա անգիր սովորելու բավականին հին մեթոդ է։ Այսօր ուսուցիչներն այն օգտագործում են երեխաներին օտար լեզուներ, պատմություն և աշխարհագրություն սովորեցնելու համար։ Մնեմոնիկան աշխատում է ասոցիատիվ կապեր ձևավորելով և ուսումնասիրվող բառերի վրա «խարիսխ» դնելով:

Մեծ քանակությամբ ինֆորմացիա սովորելու համար, օրինակ, բանաստեղծություն, կարող եք նաև օգտագործել մնեմոնիկա: Անհրաժեշտ է նյութը բաժանել առանձին բառակապակցությունների և, օգտագործելով ասոցիացիաներ, դրանք կապել շրջապատող տարածության հետ։

Մեկ այլ մեթոդ մտքի քարտեզներն են: Մտքի քարտեզները կամ «խելացի քարտեզները» տեղեկատվության տեսողական կառուցվածքի միջոցով հաջող մտապահման բանալին են: Մեթոդը կօգնի ձեր երեխային սովորել նյութը դպրոցական ցանկացած առարկայից և ուսուցումը վերածել խաղի:

Փորձագետը նշել է, որ մնեմոնիկները և մտքի քարտեզները ոչ միայն օգնում են կրկնակի արագ հիշել, այլ նաև զարգացնում են հիշողությունը, ստեղծագործական մտածողությունը, բարելավում են վիզուալիզացիան և կենտրոնացումը, ինչպես նաև օգնում են բարելավել ասոցիատիվ մտածողությունը: Այս մեթոդները նաև օգնում են արդյունավետ կառավարել տեղեկատվությունը, բարձրացնել ուսուցման արդյունավետությունը և զարգացնել օգտակար հմտություններ ոչ միայն ուսման, այլեւ կենցաղային ու մասնագիտական ​​կյանքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

BACK_TO_TOP