Դատախազությունը տեղեկություն չունի դասալքության մեղադրանքով ՌԴ-ի կողմից հետախուզվողին Հայաստանում ձերբակալելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Դատախազությունը տեղեկություն չունի դասալքության մեղադրանքով ՌԴ-ի կողմից հետախուզվողին Հայաստանում ձերբակալելու մասին

11:42 20.12.2023

Հայաստանի գլխավոր դատախազությունն արձագանքել է տարածվող լուրերին այն մասին, թե դասալքության մեղադրանքով Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի Դմիտրիյ Սետրակովին Հայաստանում ձերբակալել են ՌԴ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները և տեղափոխել Գյումրիի 102-րդ ռազմաբազա։

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝  Դմիտրիյ Սետրակովին ձերբակալելու, կալանավորելու և ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու (էքստրադիցիայի) մասին միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունում չի՛ ստացվել, չի՛ քննարկվել, չի՛ բավարարվել:

«Դմիտրիյ Սետրակովի՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև վերջինիս ՀՀ տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն ՀՀ գլխավոր դատախազությունում առկա չէ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սետրակովի վերաբերյալ իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ուղարկվել է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին՝ դրանում ներկայացված տեղեկությունները ստուգելու նպատակով, ինչից հետո կքննարկվի վարույթ նախաձեռնելու հարցը»,- ասված է ՀՀ դատախազության պարզաբանման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

22:20 24.11.2024

Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքում

Անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

22:00 24.11.2024

Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

21:40 24.11.2024

Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքները

Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

21:20 24.11.2024

Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա

Վիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

21:00 24.11.2024

Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվել

Բեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

20:40 24.11.2024

Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...

BACK_TO_TOP