16:55 19.12.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը:
Զարուհի Մանուչարյանը նախ հիշեցրել է, որ դեկտեմբերի 11-ից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը www.ssa.am հարթակի միջոցով ընդունում է սոցիալական, աշխատանքային, հաշմանդամության, զինվորական կենսաթոշակների նշանակման դիմումները: Նա ընդգծել է, որ խոսքն այն հայրենակիցների մասին է, ովքեր արդեն իսկ ստանում էին կենսաթոշակներ Լեռնային Ղարաբաղում: Մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 19-ի դրությամբ արդեն իսկ իրականացվել է 10 629 կենսաթոշակի և այլ դրամական վճարումների նշանակում: Կենսաթոշակները կհաշվարկվեն հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար:
40+10 հազար դրամ և 50 000 դրամ սոցիալական աջակցության ծրագրերի մասին մանրամասներ է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
Նախարարի տեղակալը ներկայացրել է, որ նախարարության նախաձեռնած փոփոխությունների հիման վրա Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կկատարվեն և առաջիկա Կառավարության նիստով կամրագրվի փոփոխություն, որով հնարավոր կլինի 50 000 դրամ աջակցության ստացումն ապահովել մինչև 2024 թվականի հունվարի վերջ: Այս փոփոխությունը կատարվում է այն հայրենակիցների համար, ովքեր դեռ չեն ստացել 100 000 դրամ միանվագ աջակցությունը և 50 000 դրամ աջակցության համար դիմելու խնդիր ունեն.
«Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ կան որոշակի պոտենցիալ շահառուներ, որոնք կարող են դիմել, նրանք հնարավորություն կստանան առաջիկայում կրկին դիմելու և այդ հնարավորությունը կպահպանվի մինչև հունվարի 31-ը»,-ասել է Աննա Ժամակոչյանը:
Այն դեպքերում, երբ 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի հետ կապված երեխաների տվյալները չեն լրացվել, այս հարցի կապակցությամբ նախարարի տեղակալը նշել է, որ համակարգն այժմ թույլ է տալիս խմբագրել տվյալները և ավելացնել երեխաների տվյալները:
Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ անձը որոշ ժամանակով լքել է երկիրը, ապա վերադարձել, նախարարի տեղակալը նշել է.
«Բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ բացակայել են և չեն դիմել և վերադարձել են հաջորդ ամիս, հաջորդ ամսվա դիմումի ժամանակ, դիմումը մշակելիս մենք կդիտարկենք նաև բացակա օրերի քանակը նախորդ ամսվա համար և հաշվի առնելով բացակայության օրերի թիվը, եթե դրանք կլինեն 10 օրից պակաս, նրանք կստանան նաև նախորդ ամիսների աջակցությունը, այսինքն՝ նոյեմբերից սկսած նախորդ ամիսները»:
Նախարարի տեղակալը նաև ներկայացրել է, որ հաջորդ շաբաթվանից կմեկնարկի դեկտեմբեր ամսվա վճարման գործընթացը:
Զարուհի Մանուչարյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ կենսաթոշակների նշանակման համար պարտադիր պայման է ունենալ հաշվառում, որի համար պետք է մոտենալ անձնագրային բաժիններ, որոնք աշխատում են նաև շաբաթ օրերին միայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սպասարկման համար:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...