Ֆրանսիացի պետական գործիչները պահանջում են վերանայել Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի կոնֆերանսը Բաքվում անցկացնելու մասին որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+10.09 oC

Ֆրանսիացի պետական գործիչները պահանջում են վերանայել Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի կոնֆերանսը Բաքվում անցկացնելու մասին որոշումը

21:13 18.12.2023

Եվրոպացի բնապահպաններն ու քաղաքացիական ակտիվիստները պահանջում են վերանայել Կլիմայի փոփոխության հարցով ՄԱԿ-ի կոնֆերանսը Բաքվում անցկացնելու որոշումը: Ֆրանսիայի մի շարք քաղաքներ, քաղաքապետեր ու նահանգների ղեկավարներ նույնպես միացել են այդ պահանջին:

Ինչո՞ւ են բնապահպանները դեմ Բաքվին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Հիշեցնեմ՝ դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ, ըստ էության, վերացվել է վերջին խոչընդոտը, որը խանգարում էր կլիմայական փոփոխության միջազգային կոնֆերանսի՝ Բաքվում անցկացմանը:

Հասարակական ակտիվիստները և առավել ևս բնապահպանները շատ մտահոգված են այդ որոշման հետ կապված: Արևմտյան մամուլը նույնպես դատապարտում է այս որոշումը:

Մտահոգության գլխավոր պատճառը բնապահպանական է, և փոքր-ինչ անտրամաբանական է, երբ կլիմայական փոփոխության հարցի վերաբերյալ կոնֆերանսն անցնում է մի պետությունում, որը  այդ կլիմայական խնդիրները ստեղծողներից մեկն է:

Հայտնի է, որ կլիմայական ամենալուրջ վնասը հասցվում է ածխաջրածնային հումքի օգտագործման արդյունքում, իսկ Ադրբեջանը հենց այն պետություններից է, որոնք շահագործում են այդ հումքը՝ չհետևելով բնապահպանական ժամանակակից նորմերին »,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ֆրանսիայի քաղաքապետերի ու նահանգապետերի փաստարկներրը Բաքվում կոնֆերանսը չանցկացնելու հարցում նույնպե՞ս բնապահպանական բնույթի են, թե՞՝ նաև քաղաքական:  Ինչպե՞ս աստացվեց, որ հենց Բաքուն ընտրվեց կոնֆերանսի անցկացման վայր:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP