21:45 15.12.2023
Դեկտեմբերի 15-ին իր աշխատանքները եզրափակեց Երևանում գումարված «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը:
Հանդիպման ավարտական նիստին եզրափակիչ ելույթով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ վստահություն հայտնելով, որ նախարարական հանդիպման շրջանակներում ծավալված քննարկումները կարևոր նշանակություն կունենան դեպի ծով ելք չունեցող զարգացող ու տարանցիկ երկրների, ՄԱԿ համակարգի մարմինների ու գործակալությունների, զարգացման գործընկերների և միջազգային ֆինանսական կառույցների միջև համագործակցության առկա վիճակի ու հեռանկարների քննարկման համար:
Նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվեց Երևանի հայտարարությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ներկայացրեց դրա հիմնական դրույթները. փաստաթուղթը հաստատում է տրանսպորտային փոխկապակցվածության ոլորտային հարցերի լայն շրջանակ, կարևորում է հավասար և ներառական տրանսպորտային հաղորդակցությունների դերը խաղաղության, անվտանգության և ժողովուրդների միջև մշակութային կապերի խթանման գործում:
08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՆոյեմբերի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգը և հարաբերությունների հիմնական ուղղությունների զարգացման ընթացքը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
08:25 28.11.2024
«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը կառաջադրվի Վրաստանի նախագահի պաշտոնի համարԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին կառաջադրվի Վրաստանի նախագահի պաշտոնի համար։ Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Բիձինա Իվանիշվիլին, հաղորդում է «Рустави 2»-ը։ Կավելաշվիլին «Մանչեսթեր Սիթիում» խաղացել է 1996-1999թթ։ Նա հանդես է եկել նաև վրացական, ռուսական ու շվեյցարական ակումբներում։ Վրաստանի հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 46 խաղ ու խփել 9 գոլ։ […] ...
08:20 28.11.2024
Պակիստանն ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկերներինՊակիստանը տեսնում է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը և ակնկալում է շուտով միանալ BRICS-ի գործընկեր երկրներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Սարդար Այազ Սադիկը։ Մեկնաբանելով Պակիստանի՝ այդ պետությունների ցանկին միանալու հնարավորությունը, որոնք BRICS-ում Ռուսաստանի նախագահության տարում դարձան ասոցիացիայի գործընկեր երկրներ՝ Սադիկը նշել է, որ Իսլամաբադը ձգտում է դրան, և Մոսկվան աջակցում է նրան […] ...
08:11 28.11.2024
Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է ներկայացրել Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհին ձմեռային սպասարկման աշխատանքներից։ ...
08:05 28.11.2024
Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկՆոյեմբերի 27-ին, ժամը 17:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում գտնվող շինություններից մեկի 1-ին հարկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական: Փրկարարները Ս. Խ.-ին (ծնված 1961 թ․) պատգարակով […] ...
08:00 28.11.2024
Դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ ԿագամեյինՌուանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեյին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախագահ Կագամեն շնորհավորել է դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հաջողություն և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Ռուանդայի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Ավելի վաղ դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ռուանդայի արտաքին գործերի […] ...