ՄԻ պաշտպանը հրապարակել է ուսումնասիրություն ՀՀ քրեադատավարական համակարգում ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննության վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

ՄԻ պաշտպանը հրապարակել է ուսումնասիրություն ՀՀ քրեադատավարական համակարգում ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննության վերաբերյալ

11:00 15.12.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է ուսումնասիրություն ՀՀ քրեադատավարական համակարգում ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննության վերաբերյալ։ 🔗 https://www.ombuds.am/…/4deec1c8aa5bfdc7faa127f3cf045e4…

Այն իրականացվել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության օժանդակությամբ իրականացված «Ատելության խոսքի դեմ պայքար հանուն ժողովրդավարական հասարակության բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում։ Ուսումնասիրությունը կատարվել է փորձագետի կողմից։

Վերլուծվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ ատելության հրահրման և բռնության կոչերի քննության ներպետական պրակտիկան, վեր են հանվել առկա խնդիրները և ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ։

Ուսումնասիրված 19 քրեական վարույթից 17-ը վերաբերել է տուժողի «քաղաքական կամ այլ հայացքներով» կամ «հանրային գործունեությամբ» պայմանավորված բռնության կոչ կատարելու, բռնություն քարոզելու կամ արդարացնելու ենթադրյալ դեպքերին։ Մյուս երկու քրեական վարույթով անձինք մեղադրվել են մի դեպքում ազգային, մյուս դեպքում՝ ազգային և կրոնական թշնամանք հարուցելու համար։

Միջազգային չափանիշների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծության արդյունքներով վեր են հանվել այն հիմնական հանգամանքները, որոնք իրավապահ մարմինների և դատարանների կողմից պետք է ուշադրության արժանանան ատելության խոսքին առնչվող վարույթների քննության ընթացքում, և գնահատվել է, թե որքանով են նշված հանգամանքները գործնականում հաշվի առնվում։

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա ներկայացվել են հետևյալ առաջարկությունները՝
1. մշակել ՀՀ քրեական օրենսգրքի 329-330-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների քննության ուղեցույց-ձեռնարկներ,
2. մշակել քննիչների, դատախազների և դատավորների վերապատրաստման դասընթաց՝ առավել մանրամասն անդրադառնալով ատելության խոսքի քննության առանձնահատկություններին և իրականացնել պարբերական վերապատրաստումներ,
3. իրականացնել նշված հանցանքների վերաբերյալ հանրության իրազեկում՝ հատկապես առավել խոցելի խմբերի շրջանում։

Ուսումնասիրությունում արտահայտված տեսակետները կարող են ամբողջությամբ չարտահայտել Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տեսակետները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեկինը հերքել է պնդումները, որ թայվանական ձեռնարկությունները լքում են մայրցամաքը

09:22 28.11.2024

Պեկինը հերքել է պնդումները, որ թայվանական ձեռնարկությունները լքում են մայրցամաքը

Չինաստանի Պետական ​​խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի խոսնակ Չեն Բինհուան հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկությունները, թե թայվանական ձեռնարկությունները լքում են Չինաստանը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ «Ընդհակառակը, վերջերս տարբեր գործողություններ են իրականացվել՝ խթանելու Թայվանի նեղուցի երկու կողմերի միջև տնտեսական փոխանակումները, ինչը թայվանցի գործարարների և ընկերությունների համար ավելի հարմար է դարձնում մայրցամաքային Չինաստանի շուկայական հնարավորություններից օգտվելը»,-ասել […] ...

Իսրայելական բանակը հարձակումներ է իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափին․ Al Jazeera

09:12 28.11.2024

Իսրայելական բանակը հարձակումներ է իրականացրել Հորդանան գետի Արևմտյան ափին․ Al Jazeera

Իսրայելական բանակը կռվում է պաղեստինյան դիմադրության ուժերի հետ Հորդանան գետի արեւմտյան ափի մի շարք բնակավայրերի վրա հարձակման ժամանակ: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Պաղեստինցիները կրակ են բացել իսրայելցի զինվորների վրա Նուր Շամս փախստականների ճամբարում, որը գտնվում է հյուսիսային Հորդանան գետի արեւմտյան ափին և Թուլկարմի ծայրամասում։ Հաղորդվում է նաև, որ Պաղեստինի զինյալ խմբավորումների […] ...

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:03 28.11.2024

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 08։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Արագածի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, […] ...

Հրդեհ Լեռնավան գյուղում

08:58 28.11.2024

Հրդեհ Լեռնավան գյուղում

Նոյեմբերի 28-ին, ժամը 05:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնավան գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 13-րդ փողոցի տներից մեկին կից շինության տանիքում (54 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

«Կադիլակը» 2026 թվականից կմասնակցի Ֆորմուլա-1-ին

08:50 28.11.2024

«Կադիլակը» 2026 թվականից կմասնակցի Ֆորմուլա-1-ին

Ֆորմուլա-1-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ General Motors-ի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել 2026 թվականից «Կադիլակ» թիմի` մրցարշավների մասնակցության վերաբերյալ: Ամերիկյան «Կադիլակը» կդառնա Ֆորմուլա-1-ի 11-րդ թիմը: Իդեպ, Ֆորմուլա-1-ի 2026 թվականի մրցաշրջանի մեկնարկում «Կադիլակի» բոլիդների համար շարժիչներ կմատակարարեն ճապոնական «Հոնդան» կամ իտալական «Ֆերարին»: ...

Մասկը ԱՄՆ օրենսդիրների հետ կքննարկի կառավարության արդյունավետության բարելավման հարցը

08:45 28.11.2024

Մասկը ԱՄՆ օրենսդիրների հետ կքննարկի կառավարության արդյունավետության բարելավման հարցը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը և Վիվեկ Ռամասվամին դեկտեմբերի 5-ին ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հետ կքննարկեն երկրի կառավարման արդյունավետության բարձրացմանն ու բյուրոկրատիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը (Հանրապետական ​​Լուիզիանայից)։ «Ես անհամբեր սպասում եմ հաջորդ շաբաթ հյուրընկալելու Իլոն Մասկին և Վիվեկ Ռամասվամիին՝ քննարկելու վարչական բեռը, ծախսերը նվազեցնելու և կառավարության լիազորությունների […] ...

BACK_TO_TOP