22:15 09.12.2023
32 հայ զինծառայողներ կազատվեն ադրբեջանական գերությունից, իսկ Հայաստանն ազատ կարձակի ադրբեջանցի 2 գերիներին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Դրական կգնահատեմ, որովհետև հնարավորություն է ստեղծել, որպեսզի 32 գերի վերադառնա Հայաստան, նաև հնարավորություն է ստեղծվել ուղիղ պայմանավորվածություններ ձեռք բերել Բաքվի հետ, ինչը նաև աննախադեպ էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն անեն և նման արդյունքներ ունենան»,-ասել է ԱԽ քարտուղարը:
Նա հայտնել է, որ ոչ մի միջնորդ այս բանակցություններին որևէ մասնակցություն չի ունեցել: Հայաստանը և Ադրբեջանը միասին են քննարկել այս հարցերը: Արմեն Գրիգորյանը նշել է նաև, որ բացի 2 գերիներից, Հայաստանը համաձայնել է զիջել Կլիմայի փոփոխության կոնֆերանսի կազմակերպչի թեկնածությունը և աջակցել Ադրբեջանի թեկնածությանը:
«Առաջնահերթ հումանիստական քայլ է, որովհետև հումանիտար հարցեր են լուծվել, բայց նաև սա ցույց է տվել, որ հնարավորություն կա համաձայնության գալու և, կարծում եմ, որ շատ կարևոր դրական քայլ էր դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում, որովհետև այս փորձը այն քայլն էր, որը ցույց տվեց, որ ցանկություն կա շարժվելու խնդիրները լուծելու տրամաբանությամբ, և դրա ամենամեծ հնարավորությունը խաղաղության համաձայնագիրն է»,-ասել է Արմեն Գրիգորյանը:
13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից09:03 28.11.2024
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում08:35 28.11.2024
Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն13:36 28.11.2024
Վրաստանը ծրագրում է վերականգնել տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհովՎրաստանի իշխանությունները ծրագրում են խաղաղ ճանապարհով վերականգնել հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում։ «Մեր մյուս հիմնական խնդիրն է վերականգնել տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով, իհարկե, այդ նպատակին հասնելը կախված է տարածաշրջանում ընթացող գլոբալ միտումներից և գործընթացներից, մենք իսկապես հուսով ենք, որ այս խնդիրը լիովին կլուծվի»,- ասել է […] ...
13:32 28.11.2024
Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված քննչական անհետաձգելի և համակարգված գործողությունների, ինչպես նաև վարույթի շրջանակներում նշանակված դատագենետիկական փորձաքննության արդյունքում բացահայտվել է դեռևս 2024թ. հունվարի սկզբին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը: 2024 թվականի հունվարի 8-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2024 […] ...
13:24 28.11.2024
Կոբախիձեն պատմել է, թե ինչ քաղաքականություն է վարելու Վրաստանը Ռուսաստանի նկատմամբՎրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն կառավարության ծրագիրը խորհրդարանին հաստատման ներկայացնելիս ասել է, որ երկիրը կշարունակի պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ «Մենք կունենանք պրագմատիկ քաղաքականություն, երբ խոսքը վերաբերում է վրաց-ռուսական հարաբերություններին», – ասել է Կոբախիձեն։ Նրա խոսքով, կան «կարմիր գծեր», որոնց Վրաստանը հավատարիմ կմնա։ ...
13:17 28.11.2024
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետՊաշտոնական այցով երևանյան պատվիրակության կազմում Լոս Անջելեսում գտնվող Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը նշել է, որ Երևանը կարևորում է ցանկացած առաջարկ ու նախագիծ, որոնք ուղղված են քաղաքային միջավայրի բարելավմանն ու հետաքրքիր լուծումներին։ Գլենդելի քաղաքապետի ուղեկցությամբ Պետրոս Պետոյանը ծանոթացել է տրանսպորտի կառավարման […] ...
13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում նոյեմբերի 28-ի կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում […] ...
13:03 28.11.2024
Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովըԱստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը։ Դրա մասնակիցները ժամանել են Անկախության պալատ, որտեղ նրանց ողջունում է ընթացիկ հանդիպման հյուրընկալող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Սադիր Ջապարովը և Էմոմալի Ռահմոնը։ ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը «սառեցրած» Հայաստանի ներկայացուցիչները չեն լինի Աստանայում, սակայն, ինչպես […] ...