15:30 03.09.2018
«Շաքարի շուկայում աշխատանքներ ենք տանում երկրորդ ձեռնարկություն ունենալու ուղղությամբ: Առևտրի տարանջատման քաղաքականությունն ենք դնում, որպեսզի գնագոյացումը բոլորի համար հավասար լինի»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
Արծվիկ Մինասյանը մանրամասնեց շաքարի շուկայում տարվող աշխատանքների կարևորությունը՝ առանձնացնելով մի քանի չափանիշ: Նախ՝ շաքարավազը սոցիալապես կարևոր ապրանք է համարվում, երկրորդ՝ այն մատակարարվում է անձի կողմից, որն ունի գերիշխող դիրք առնվազն այդ շուկայում և, որպեսզի չթելադրի իր ազդեցությունը նաև մանրածախ սեկտորի վրա և չսահմանափակի փոքր խանութներին իրականացնելու այդ առևտուրը, և երրորդ՝ պետք է գնագոյացման արդյունավետ համակարգ լինի:
«Այս երեք չափանիշների վրա է, որ իրականացվելու է նախ՝ ապրանքային շուկաների ընտրությունը, հետո սուբյեկտավորման ընտրությունը, օրինակ՝ շուկա կա, որտեղ ունենք 10-20 ներմուծող, բայց եթե ունենք մեկ, լավագույն դեպքում երկու սուբյեկտ, որոնք շուկան բաժանել են իրար մեջ, այդ դեպքում, այո´, իրականացնելու ենք ներմուծող կամ արտադրող և մանրածախ վաճառք իրականացնող սուբյեկտների հստակ տարանջատում: Նա իրավունք չի ունենա նաև այստեղ մասնակցել մանրածախ առևտրին»,- ասաց նախարարը:
Իր խոսքում նա կարևորեց խաղի կանոնների հավասարությունը բոլորի համար՝ անկախ նրանից, թե ով է բաժնետեր: Կարևորվելու է սուբյեկտի ունեցած ազդեցությունը շուկայում:
«Եթե ինքը և՛ խոշոր ներմուծողն է կամ արտադրողը, և՛ նաև նույն ցանցի միջոցով վաճառողը, պետք է տարանջատում լինի, որպեսզի գնագոյացումը բոլորի համար հավասար լինի»,- նշեց նախարարը:
08:40 10.04.2025
Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ-ը և Իրանը կարող են լուծում գտնել առանց ուժի կիրառմանԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ընթացքում կողմերը կգրանցեն ամենավճռական դիրքորոշումները, սակայն հույս ունի, որ կկարողանան խուսափել ուժային կարգավորումից։ «Ես գիտեմ երկու կողմերին, գիտեմ նրանց դիրքորոշումները, և ամեն ինչ կլինի բանակցությունների սեղանին: Կողմերի դիրքորոշումները կլինեն առավելագույնը: Հուսով եմ՝ նրանք կհասնեն լուծման առանց ուժի կիրառման»,-ասել է նախարարը CNN Türk-ի եթերում՝ […] ...
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...