15:46 03.09.2018
«Եթե թույլտվություն է տրվել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող տեղեկությունը թաքցնելով, ապա հանկարծ չպետք է աչք փակենք սրա վրա, սա սկզբունքային ու նաև քրեական պատասխանատվության ենթակա հարց է», – այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի հանքի շահագործման խնդրին, հույս է հայտնել, որ իրականացվող փորձաքննություններն ավելի կարճ ժամանակ կպահանջեն: Նախարարը կարևորել է նաև միջազգային փորձագետների ներդրմամբ իրականացվող փորձաքննության արդյունքներով պայմանավորված արագ դիտարկումները:
«Հանքարդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի պահպանությունը պետք է լինի առաջնահերթություն, բայց սա չի նշանակում, որ մենք հավասարակշռված մոտեցումը պետք է խախտենք: Անհրաժեշտ է համոզվել, թե որքանով է հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա էական, որպեսզի շարունակեն գործընթացը: Բայց, մյուս կողմից, չպետք է մոռանանք, որ տնտեսվարողները, որոնք կատարել են ներդրումներ և շարունակում են դրական սպասելիքներ ունենալ, չհիմնավորված կամ սուբյեկտիվ վարքագծով պայմանավորված վնասներ չպետք է կրեն»,- ասել է նախարարը:
Ըստ նախարարի, եթե հարուցված քրեական գործի ընթացքում պարզվի, որ թաքցվել է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, սա, միանշանակ, դատապարտելի է, «Լիդիան Արմենիա»-ի բաժնետերը ևս շահագրգռված կլինի դրանք բացառել:
«Կառավարությունը չպետք է հայտնվի մի իրավիճակում, երբ սուբյեկտիվ վարքագծի պատճառով կասեցնի այս կամ այն ծրագիրը: Չկա այդպիսի բան: Չկա այդպիսի միտում, այդպիսի ցանկություն: Չեմ կարծում, որ որևէ մեկը մտածում է, թե մեր կառավարությունն այդպիսի ճանապարհով է գնում»,- նշեց Արծվիկ Մինասյանը՝ մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ ցանկացած հարցի լուծում պետք է փաստերի վրա հիմնված լինի:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...