08:15 05.12.2023
Ծնողները պետք է վերահսկեն իրենց երեխաների խաղացած տեսախաղերի բովանդակությունը, իսկ եթե դրանք անընդունելի են, չարգելեն խաղերը, այլ առաջարկեն դրանք փոխարինել ուրիշներով կամ քննարկել խաղերի և իրականության տարբերությունը: Այս մասին Նոթինգհեմի համալսարանի կայքում խոսել է պրոֆեսոր Մարկ Գրիֆիթսը։
Բոլոր տեսախաղերն ունեն PEGI (Pan European Games Information) վարկանիշային համակարգ, որը պարունակում է տարիքային գնահատական և ցույց է տալիս խաղի հատուկ բովանդակություն, այսինքն՝ բռնության, վախի, անպարկեշտության, մոլախաղերի, խտրականության և այլնի տեսարանների առկայությունը: Եթե ծնողները խաղերի բովանդակության հետ կապված առարկություններ ունեն, նրանք պետք է դա քննարկեն իրենց երեխաների հետ և, հնարավորության դեպքում, որոշ կանոններ սահմանեն։ Օրինակ՝ ծնողները պետք է օգնեն ընտրել հետաքրքիր խաղեր՝ ընդունելի պատմվածքով, երեխային սովորեցնել գեղարվեստականի և իրականության միջև տարբերությունը, չխրախուսել միայնակ խաղալը երկար ժամանակով և հնարավորություն տալ երեխաներին զբաղվելու այլ գործունեությամբ, բացի տեսախաղեր խաղալուց:
«Հիշեք, որ տեսախաղերը միայն մեկն են այն բազմաթիվ գործողություններից, որոնք երեխան կարող է անել՝ սպորտի, դպրոցական գործունեության, ընթերցանության, հեռուստացույց դիտելու և ընկերների հետ շփվելու հետ մեկտեղ: Այս ամենը կարող է նպաստել հավասարակշռված հանգստի և զարգացմանը»,- ասել է Գրիֆիթսը:
Եթե ձեր երեխան խաղում է գրեթե ամեն օր, երկար ժամանակով (միանգամից ավելի քան երեք-չորս ժամ), դառնում է անհանգիստ, դյուրագրգիռ և անտրամադիր, երբ չի կարողանում վիդեոխաղեր խաղալ, կամ զոհաբերում է շփվելն ու սովորելը հանուն խաղերի, ապա նման կախվածության զարգացումը դադարեցնելու համար արժե խրախուսել այլ միջոցառումներ:
Նախկինում գիտնականներն անվանում էին դիաբետով հիվանդների համար վտանգավոր տեսախաղեր։
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:20 28.11.2024
Մեդալներ՝ Դելփյան խաղերից19:30 28.11.2024
Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը. ԿոբախիձեՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշում է կայացրել մինչև 2028 թվականը դադարեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք այսօր որոշում ենք կայացրել այլևս օրակարգ չդնել ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցությունների բացման հարցը մինչև 2028 թվականը: Մենք նաև մինչև 2028 թվականը հրաժարվում ենք Եվրամիության բոլոր բյուջետային […] ...
19:21 28.11.2024
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԵղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
19:14 28.11.2024
Շիրակի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու հայտնվել բնակչի հողամասում. կա տուժածԱյսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի ոլորանների սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել մի մասը և հայտնվել բնակչի տան տարածքում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Պարեկային […] ...
19:09 28.11.2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Սպիտակի ոլորանները (մաքրման աշխատանքներով պայմանավորված) և Տաշիր-Բլագոդարնոյե, Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: […] ...
19:01 28.11.2024
Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտումՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանության հյուպատոս և կոմերցիոն բաժնի ղեկավար Նիկոլաս Պասամանին։ Հանդիպումը կազմակերպվել էր արգենտինական կողմի նախաձեռնությամբ և կրում էր ճանաչողական բնույթ: Քննարկվել են Արգենտինայից Հայաստան մսամթերքի, կաթնամթերքի և կենդանական ծագման այլ մթերքների, ինչպես նաև Հայաստանից Արգենտինա որոշակի ապրանքատեսակների արտահանման-ներմուծման վերաբերյալ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև Արգենտինայում հայկական մեծաքանակ […] ...
18:53 28.11.2024
Սուբվենցիաներ, օրհներգի քառատողերի դասավորություն. գործադիրի այսօրվա որոշումներըԿփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման ստանդարտ: Պատգամավորական այս նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի կողմից: 2024թ.-ի պետական բյուջեից մարզպետերի աշխատակազմերին կհատկացվի 2 մլրդ 43 մլն 744 հազար դրամ: Այսկերպ կֆինանսավորվի 20 համայնքի թվով 29 սուբվենցիոն ծրագիր: Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով երթևեկելը կդառնա […] ...