Այո՛, Հայկը իր միտքը լավ չի արտահայտել, այո՛, հասարակության աչքերի մեջ թոզ փչելու հարցում ձեր փորձը չունի. Սիմոնյանը՝ Սարգսյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Այո՛, Հայկը իր միտքը լավ չի արտահայտել, այո՛, հասարակության աչքերի մեջ թոզ փչելու հարցում ձեր փորձը չունի. Սիմոնյանը՝ Սարգսյանին

12:13 03.09.2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին, որը քննադատություններ էր հնչեցրել Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի երեկվա ելույթին: Մարությանը, մասնավորապես, իր ելույթի ժամանակ ասել էր. «Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են»։

«Տո այ անտակտ կարերիստ. Ամբողջ կյանքներդ լավ տեքստեր եք գրել ու մարդկանց թալանել, ոչնչացրել: Ասել եք, առաջ Հայաստան ու մտցրել ցեխը, հզոր բանակից եք խոսացել ու տուշոնկա գողացել: Հասարակությունը դուք եք բաժանել, կեղեքել, բանտարկել, ստորացրել ու քշել երկրից` լավ տեքստեր ասելով: Բա ինչո՞ւ այն ժամանակ Սերժին չէիր ասում՝ արի կամուրջ գցենք օդամղիչ զենքով ջահել տղուն 9 տարի չնստացնենք կամ տոնածառ դնողին բաց թողնենք: Կամ հաց բերողը մեռնում է, արի բաց թողնենք: Դուխդ չէ՞ր հերիքում:

Հայկին անվանում ես թույլ, անվստահ, ինքնասիրահարված հասարակության վրա թքած ունեցո՞ղ: Դու ու քո շեֆը մարդկանց կարծիքը հաշվի չառնելով, նսեմացնելով և ծաղրելով ապրել եք վերջին 20 տարին, հիմա Հայկո՞ն ա թույլ:
Այո՛, Հայկը իր միտքը լավ չի արտահայտել, ու այո՛, հաճոյանալու մասով և հասարակության աչքերի մեջ թոզ փչելու հարցում նա ձեր փորձը չունի, բայց Հայկը մաքուր ու ազնիվ մարդ է: Ակնհայտ է ինչ է ուզեցել ասի և ակնհայտ է, որ դու հիմա դրանից ուղղակի օգտվում ես: Դե, պատրաստ եղիր պատասխանը լսել:

Այնքան վատն ես, Վիգեն ու թույլ, որ քեզ վստահ զգալու համար Հայկին բիգուդիով տղամարդ ես անվանում և ծաղրածու:
Այդ ծաղրածուն վերջին 20 տարին ձեր գաղջ երկրում մարդկանց ժպիտ ու ուրախություն է նվիրել, աշխատատեղեր ստեղծել, դուք ի՞նչ եք արել, ի՞նչ: Հայկը նկարահանումից հետո բիգուդին կարող է հանել և գրիմը մաքրել, դուք ինչպե՞ս եք ձեր բիգուդիով հոգիներից ազատվելու և կեղտոտ ձեռքերն ու լեզուները մաքրելու:

Ես մարդ չգիտեմ, ով Հայաստանը լքել ա Հայկի վատ սերիալների համար, բայց տասնյակ հազարավոր մարդ գիտեմ , որ քո ու քո շեֆի նմանների պատճառով տները ծախել են և ընտանիքով հեռացել սեփական հողից:
Հայկը իր տեքստը կուղղի, օր օրի ավելի լավ կխոսի ու գործ կանի , իսկ դու ու քո լավ խոսացող գործընկերները նենց եք ապրել ու գործել, որ սկի ընտրության չեք կարողանում մասնակցել:

Ու զգուշացնում եմ քեզ, Աշոտյանին, Շարմազանոնովին, Սերժ Սարգսյանին , բոլորիդ ով կա այդ արհեստավարժ դատարկախոս ռևանշիստների կուտոկում, չհամարձակվեք սպեկուլյացիաներով զբաղվել, ժողովրդի աչքին թոզ փչել ու փորձել մեզ վիրավորել ու խաբել:

Ձեր ամեն մի ասածին այնքան բան կասեմ, տանից կամաչեք դուրս գալ: Չնայած` դուք ի՞նչ գիտեք ամոթն ինչ բան ա»,- գրել է Ալեն Սիմոնյանը: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP