12:44 03.09.2018
ԱՊՊԱ ոլորտի չարաշահումների նոր բացահայտումներից են այսօր խոսել վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը և «Խաչատուրով» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանը: Բանախոսներն ասել են, որ առաջարկ են ներկայացրել ՀՀ ոստիկանությանը և Ապահովագրական բյուրոյին:
«Առաջարկում ենք, որպեսզի բոլոր ապահովագրական ընկերությունների համար զանգերի միասնական կենտրոն ստեղծվի: Դրական կողմն այն է, որ պատահարից հետո վարորդները մի քանի զանգ չեն անի: Լինում է այնպես, որ գիշերային ժամերին չեն պատասխանում ընկերությունները»,- ասել է Գայանե Պապոյանը:
Ըստ վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանի՝ իրենք հույս ունեն, որ այդ նախագծի հետ նաև երթևեկությունը կթեթևանա:
«Ճանապարհային ոստիկանությունը Երևանում տեղի ունեցած վթարների մասնակից մեքենաները շուտ դուրս կբերի, և երթևեկությունը չի խաթարվի: Վթարից հետո, երբ զանգահարում են ոստիկանություն, ամենաքիչը մեկ ժամ հետո է ժամանում: Երևան քաղաքում օրական 80-100 վթար է գրանցվում: Լինում է, որ մինչև երկուսուկես ժամ ուշանում են»,- ասել է Խաչատրյանը:
SHANTNEWS.am-ի հարցին` ի՞նչ կասեք այն պնդման մասին, որ վթարների թիվն ավելացել է, քանի որ զիջումներ են արվել արագաչափերի և տեսախցիկների ոլորտում, վարորդների իրավունքների պաշտպանն այսպես պատասխանեց.
«Դա խստացումների հարց չէ, ավելի շատ վարորդի վիճակով է պայմանավորված»:
20:17 11.04.2025
Մալխաս Ամոյանը ևս եզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱ20:07 11.04.2025
Հայաստանը շահագրգռված է Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարինԱպրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս հայտնել, որ Աֆրիկյան միությունում Հայաստանի առաջին մշտական դիտորդի (ներկայացուցչի) նշանակումը նոր խթան կհանդիսանա այդ ուղղությամբ։ Նախարար Միրզոյանն […] ...
19:53 11.04.2025
Կարեն Ասլանյանը եզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ 1/2 եզրափակչում Կարենը ժամանակից շուտ՝ 1 րոպե 43 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին։ Հայ ըմբիշը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից, որտեղ ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել էր Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին։ ...
19:45 11.04.2025
Կապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. վարչապետԿապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 մլն դրամ, որի 80%-ը՝ 302 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար: Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:40 11.04.2025
Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել էր թուրք Էմրե Մուտլուին։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը (63 կգ․) և […] ...
19:35 11.04.2025
Հանդիսավոր ընդունելություն՝ ԿԸՀ-ի կազմավորման 30-ամյակինՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կազմավորման 30-ամյակին՝ 2025 թվականի ապրիլի 10-ին, հաստատել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։ Անկախ Հայաստանի առաջին ԿԸՀ կազմավորելու կարգը սահմանվել է 1995 թվականի մարտի 31-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված և ապրիլի 5-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի հիման վրա։ Ռազմավարական պլանի հաստատումից […] ...