Ինչպե՞ս է Սերգեյ Լավրովը Տոկիոյում նշել ծննդյան տարեդարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Ինչպե՞ս է Սերգեյ Լավրովը Տոկիոյում նշել ծննդյան տարեդարձը

16:27 21.03.2018

Ճապոնիայի արտգործնախարար Տորո Կոնոն ֆուտբոլի գնդակի տեսք ունեցող տորթով շնորհավորել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ծննդյան տարեդարձը: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը:

«Տոկիո կատարած այցի ընթացքում նաև նշեցինք Սերգեյ Լավրովի ծննդյան տարեդարձը: Ճապոնացի նախարարը ջերմ շնորհավորեց իր ռուս գործընկերոջը՝ աշխատանքային ճաշն ավարտելով ֆուտբոլի գնդակի տեսքով տոնական տորթով: Լավրովն էլ իր հերթին նրան նվիրեց ֆուտբոլի աշխարհի խաղերի պաշտոնական գնդակներից մեկը»,- ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության Twitter-ում:

Սերգեյ Լավրովն իր ծննդյան 67-ամյակը նշել է դիվանագիտական առաքելության ընթացքում, և սա նրա համար արդեն սովորական է դարձել: Նա 1972 թվականից սկսած աշխատում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունում, իսկ 2004-ից ՌԴ ԱԳՆ ղեկավարն է: Լավրովն իր պաշտոնավարման ընթացքում զանազան տեղական և միջազգային հարցումների արդյունքում համարվել է ՌԴ ամենաազդեցիկ նախարարներից մեկը:

Դիվանագիտական դաշտում Լավրովը շատ հաճախ աչքի է ընկնում սուր մեկնաբանություններով և պատասխաններով: 2008-ին Daily Telegraph-ում հրապարակել էին հոդված, որում անդրադարձել էին Սերգեյ Լավրովի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դեյվիդ Միլիբենդի խոսակցությանը Հարավային Օսիայում ծագած կոնֆլիկտի մասին: Սերգեյ Լավրովը նրա հետ զրույցում ցենզուրայից դուրս արտահայտություններ է իրեն թույլ տվել՝ ասելով Who are you to fucking lecture me? (թարգ.- Ո՞վ ես դու, որ դասախոսություններ կարդաս):  Ճիշտ է, հետագայում BBC-ին տված հարցազրույցում բրիտանացի նախարարը հերքեց՝ ասելով, թե «ամեն ինչ այնքան էլ այդպես չի եղել», սակայն այս միջադեպի մասին հետագայում տարբեր հարթակներից շատերը խոսեցին և իրենց վարկածները ներկայացրին:

Նրան անվանում են «Երկաթյա դիվանագետ» և դա բացատրում են նրա բնավորությամբ, բանակցություններ վարելու ունակություններով, հաճախ նաև հումորային և սարկաստիկ մեկնաբանություններով:

Չնայած Լավրով ազգանվանը, հարկ է նշել նաև նրա հայկական արմատների մասին: Հայտնի է, որ Սերգել Լավրովի հայրը թիֆլիսահայ է եղել, և մի շարք աղբյուրներում նշվում է, որ նախկինում նրանց ընտանիքի անդամները կրել են Քալանթարով կամ Քալանթարյան ազգանունը: Չնայած այս տեղեկատվությանը՝ ՌԴ արտգործանախարարության կայքում դիվանագետի բնութագրի բաժնում նրա ազգության դիմաց նշված է, որ  ռուս է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP