Գիտնականները պարզել են՝ արդյոք ծնողների հետ համատեղ քնելը օգտակար է երեխաների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
0.09 oC

Գիտնականները պարզել են՝ արդյոք ծնողների հետ համատեղ քնելը օգտակար է երեխաների համար

22:18 02.12.2023

Երեխայի հետ քնելը վտանգավոր չէ նրա կյանքի համար, բայց նաև օգուտ չի բերում նրա առողջությանը կամ ծնողների հետ հարաբերություններին։ Այս մասին The Conversation-ին հայտնել են Քվեբեկի համալսարանի գիտնականները:

Գիտնականները վերլուծել են ծնողների և երեխաների համատեղ քնելու մասին գիտական ​​հետազոտությունները, ինչպես ընդհանուր մակերեսի վրա, օրինակ՝ նույն անկողնում, այնպես էլ՝ նույն սենյակում: Վերջերս Կանադայում անցկացված հարցումը ցույց է տվել, որ մայրերի մոտ մեկ երրորդը երեխաների հետ միասին քնում է նույն մակերեսի վրա, իսկ 40%-ը երբեք միասին չի քնում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ համատեղ քնելը նպաստում է գիշերը կրծքով կերակրմանը: Սա է հիմնական պատճառը, որ շատ մայրեր նախընտրում են քնել իրենց երեխայի հետ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ նույն սենյակում քնելը օգնում է երեխայի ցիրկադային ռիթմը սինխրոնիզացնել ծնողի հետ: Բացի դրանից, նման քունը նվազեցնում է անհանգստության մակարդակը նախադպրոցական տարիքում վեց ամսականից բարձր երեխաների մոտ։ Այնուամենայնիվ, համատեղ քունը մեծացնում է անհանգիստ և անբավարար քնի վտանգը ինչպես երեխայի, այնպես էլ ծնողների համար:

Ինչ վերաբերում է ընտանեկան հարաբերություններին, ապա տվյալները հակասական են։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել ավելի ուժեղ կապվածություն նորածինների մոտ, ովքեր միասին քնում էին իրենց ծնողների հետ, համեմատած նրանց, ովքեր միայնակ էին քնում: Այլ գիտնականներ նշում են, որ կապվածության և քնի տեսակի միջև կապ չկա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը Մերձավոր Արևելքում հրադադարի մասին ԱՄՆ նախաձեռնությունը ուշացած է անվանել

20:44 28.11.2024

Էրդողանը Մերձավոր Արևելքում հրադադարի մասին ԱՄՆ նախաձեռնությունը ուշացած է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Մերձավոր Արևելքում հրադադարի մասին վերջին նախաձեռնությունը ուշացած, բայց կարևոր քայլ էր։ Այս մասին նա ասել է Թուրքիայում այցով գտնվող Օմանի սուլթան Հայթամ բեն Տարեկ Ալ Սաիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք չենք կարող հասնել տարածաշրջանային և գլոբալ խաղաղության, քանի դեռ […] ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 29-ին

20:36 28.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 29-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորքի Այգիներ թաղ․ 181/2, 202 առանձնատներ, Խախամյան Հերիթիջ ՍՊԸ, «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ, հարակից տարածքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Ազատության պող. 1/10-1/45 շենքեր, Սարկավագի փ. 131-131/2 […] ...

Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին

20:28 28.11.2024

Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել ՊԵԿ-ում, նրա աշխատաոճում և աշխատակարգում, ինչը կարևոր հանգրվան էր ընդհանուր բարեփոխումների օրակարգում: «Ուզում եմ մի […] ...

Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

20:24 28.11.2024

Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում մերժում է Վրաստանում վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ է անում դրանք կրկնել։ Հինգշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում այդ բանաձևն ընդունվել է 444 կողմ, 72 դեմ, 82 ձեռնպահ ձայներով։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված քվեարկության արդյունքները «չի ծառայում որպես վրաց ժողովրդի կամքի հուսալի արտացոլում», ասել են եվրոպացի պատգամավորները։ Ուստի, […] ...

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

20:16 28.11.2024

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։ Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության […] ...

«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով վերացվել է կատարողական թերթի հնացած ինստիտուտը. նախարարի տեղակալ

20:08 28.11.2024

«Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով վերացվել է կատարողական թերթի հնացած ինստիտուտը. նախարարի տեղակալ

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է ներկայացել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքին նվիրված «Վերապատրաստում դասընթացավարների համար» եռօրյա միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են դատավորներ, պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր օրենքի կիրարկման վերաբերյալ հետագայում ոլորտային վերապատրաստումներ են իրականացնելու: Նախարարի տեղակալը նշել է, 2025թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու հարկադիր կատարմանն առնչվող ամբողջական, համապարփակ կարգավորումներ […] ...

BACK_TO_TOP