17:26 21.03.2018
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվար-փետրվարին 8.6 %-ով գերազանցել է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Նշենք, որ 2017-ի հունվար-փետրվարի ցուցանիշն էլ 2016-ի նկատմամբ աճել էր 6.2%-ով:
Ընթացիկ տարվա երկու ամսվա ընթացքում իրականացվել է 21 միլիարդ 643 միլիոն դրամի շինարարություն: Եթե այս ցուցանիշները համեմատենք նախորդ տարվա նուն ժամանակահատվածի հետ, ապա կտեսնենք, որ այն աճել է 22.7%-ով: Այս ոլորտում 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում կատարվել է 17 միլիարդ 134 միլիոն դրամի աշխատանք:
Առևտրի շրջանառությունն այս ժամանակահատվածում ևս ավելացել է 17.4%-ով: Այն կազմել է շուրջ 395 միլիարդ 62 մլն դրամ: Իսկ 2017-ի հունվար-փետրվարին, նախորդ տարվա հետ համեմատած, 9.6%-ով էր աճել՝ կազմելով մոտ 292 միլիարդ 199 միլիոն դրամ:
Միջին ամսական աշխատավարձն էլ 8.9%-ով է աճել, այսինքն՝ միջին հաշվով եղել է 197 հազար 850 դրամ: Այս ժամանակահատվածում բարձրացել են և պետական և ոչ պետական սեկտորի աշխատավարձերը՝ համապատասխանաբար 8.6%-ով և 4.7%-ով: Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 167 հազար 364 դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 226 հազար 459 դրամ:
Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում էլ է աճ գրանցվել: 2018 թվականի հունվար-փետրվարի ցուցանիշը 3.5 %-ով ավելի է նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ: 2017թ. երկու ամսվա համեմատ այս տարի ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 15.1%-ով` կազմելով 225 միլիարդ 686.2 մլն դրամ:
Արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2018-ի հունվար-փետրվարին կազմել է շուրջ 1 միլիարդ 98 միլիոն դոլար: Եթե 2017-ի առաջին երկու ամիսների հետ համեմատենք, ապա կստացվի, որ այս ցուցանիշն աճել է 43.2 %-ով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 41%-ով՝ կազմելով մոտ 387 մլն դոլար, իսկ ներմուծումը` 44.4 %-ով՝ հասնելով 712 մլն դոլարի:
Սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա հունվար-փետրվարին ավելացել է 3.1%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 4.4 %-ով:
Ներկայացված ցուցանիշներից նվազել է միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 0.1 %-ով: Այն կազմել է 45 մլրդ 332.1 մլն դրամ: Նկատենք, որ նույնքան՝ 0.1 %-ով, 2017-ի առաջին երկու ամիսներին այս ցուցանիշը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր:
Եվ վերջում, դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվար-փետրվարին եղել է 481.88:
13:11 18.04.2025
Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումը13:04 18.04.2025
Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ12:58 18.04.2025
«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում են11:49 18.04.2025
Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակիչ11:07 18.04.2025
ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր ճանապարհը10:45 18.04.2025
«Արսենալը»` ՉԼ գլխավոր ֆավորիտ10:21 18.04.2025
Մբապեն պատրաստ կլինի Իսպանիայի գավաթի եզրափակչին10:13 18.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին10:00 18.04.2025
ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի09:40 18.04.2025
Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի09:00 18.04.2025
Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ08:45 18.04.2025
Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին08:35 18.04.2025
Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները13:11 18.04.2025
Ռուբիոն գնահատել է Փարիզում Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպումըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «դրական» է անվանել հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ նշելով, որ ԱՄՆ-ը հույս ունի շուտով պատասխան ստանալ Կիևից։ «Երեկ մենք դրական հանդիպում ունեցանք։ Հուսով ենք, որ շուտով պատասխան կլսենք նրանցից (ուկրաինացիներից)»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է YouTube-ով։ Միևնույն ժամանակ, Ռուբիոն լավ և կառուցողական է անվանել Փարիզում […] ...
13:04 18.04.2025
Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարզերում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14- 17մ/վ արագությամբ։ […] ...
12:58 18.04.2025
«Աթլետիկն» ու «Տոտենհեմը» ԵԼ-ի կիսաեզրափակչում ենԵվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Բիլբաոյի «Աթլետիկը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է Գլազգոյի «Ռեյնջերսին»։ Կիսաեզրափակիչում է նաև Լոնդոնի «Տոտենհեմը», որը հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ ...
12:50 18.04.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցերԱպրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Գիորգի Պերտաիայի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ ...
12:42 18.04.2025
Քննարկվել է կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության և ինքնության պաշտպանությանն առնչվող կոնվենցիանԿոնվենցիայի նպատակը եւ կարգավորման առարկան կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության եւ ինքնության պաշտպանությունն է, առանց խտրականության, յուրաքանչյուրի անձնական անձեռնմխելիության ու այլ իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորումը: Կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1997 թվականի ապրիլի 4-ին, ուժի մեջ մտել՝ 1999 թվականի դեկտեմբերի 1-ին: Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2024 թվականի մայիսի 16-ին: Այս […] ...
12:35 18.04.2025
«Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ այլևս չեն վստահում ԱնչելոտիինՄադրիդի «Ռեալի» առանցքային մի քանի ֆուտբոլիստներ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին բողոքել են գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից, հաղորդում է Relevo-ն: Բողոքի պատճառը մասնավորապես այն է, որ ըստ այդ խաղացողների՝ գլխավոր մարզչի տակտիկական պլանը շատ վատն է եղել: Ավելին՝ «Ռեալի» ֆուտբոլիստները կարծում են, որ թիմը տակտիկական պլան առհասարակ […] ...