Կյանքի որակի փոփոխման մեջ էական դերակատարություն է ունենալու թվային համակարգերի ներդրումը. Սերժ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
22:27:36
Ամսաթիվ
12 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+4.09 oC

Կյանքի որակի փոփոխման մեջ էական դերակատարություն է ունենալու թվային համակարգերի ներդրումը. Սերժ Սարգսյան

16:10 21.03.2018

«Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ.» շրջանակային փաստաթղթի և դրանից բխող 2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ նախագահականում տեղի է ունեցել խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Վարչապետի, «Թվային Հայաստան» հիմնադրամի, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների հետ միասին նախագահին ներկայացվել են թվային փոխակերպման հիմնական սկզբունքները և ռազմավարական շրջանակը, միջազգային հաջողված փորձը, թվային փոխակերպման իրականացման համար անհրաժեշտ ծրագրերը, փոխգործելիության հարթակի ստեղծման և ապահովման անհրաժեշտությունը, ժամանակակից աշխարհում գործող թվային համակարգով մատուցվող ծառայությունների արդյունավետությունը: Զեկուցվել են նաև այն դրական արդյունքները, որոնց հասնում են երկրները թվային փոխակերպման արդյունքում` կառավարման արդյունավետության, ֆինանսավորման հասցեականության, ծառայությունների որակի, հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում և ծախսերի ու ժամանակի խնայողություն:

«Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն, վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը զեկուցել են թվային փոխակերպման իրականացման փուլերի,  երկրի տնտեսության, հանրային կառավարման ոլորտների և հասարակության վրա ազդեցության, 2018 թվականի առաջնահերթ ծրագրերի, ակնկալվող արդյունքների մասին:

Հանրապետության նախագահը կարևորել է այս գործընթացը և ընդգծել, որ անհրաժեշտ է մինչ այժմ իրականացված աշխատանքը, ներկայացված առաջարկներն ու գաղափարները ամփոփել և ունենալ իրատեսական ծրագիր հստակ ժամկետներով, ֆինանսական հիմնավորումներով և պատասխանատուներով:

«Կարծում եմ, որ բոլորս վաղուց արդեն համոզվել ենք, որ կառավարման արդյունավետության և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, մեր գործունեության թափանցիկությունը, հաշվետվողականությունն ապահովելու ամենաարդյունավետ ճանապարհը թվային տեխնոլոգիաների ներդրումն է: Մենք՝ որպես պետություն, մոտ քսան տարի է այս խնդիրների մասին խոսում ենք, դրանով զբաղվում ենք, բայց երբեք չենք ունեցել որոշակի ծրագիր, ուստի, չենք ունեցել նաև կոնկրետ կառույց, որը պետք է պատասխանատվություն կրի, համակարգի և աշխատանքներն առաջ տանի: Կարծում եմ, որ «Թվային Հայաստան» հիմնադրամն այս խնդիրները պետք է լուծի: Արդեն ունենք նախնական ծրագիր, ունենք գաղափարներ, և լավ կլինի, որ այդ գաղափարները հիմնավոր քննարկենք, ունենանք ծրագիր, որը իրատեսական կլինի իր ժամկետներով, ծախսերով և այլն, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո հավաքվենք և տեսնենք, թե ինչ ենք կարողացել անել: Վստահ եմ՝ ծախսերը, որ ուղղվել են դրանց իրականացմանը, ամբողջովին ծածկվելու են այն խնայողություններով, որ բերելու են այս ծառայությունները: Անշուշտ, նաև ֆինանսավորման հասցեականությունն է բարձրանալու: Ընդհանրապես կյանքի որակի փոփոխման մեջ թվային համակարգերի ներդրումն էական դերակատարություն է ունենալու»,- ընդգծել է հանրապետության նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

23:59 12.04.2025

ՃՏՊ Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Ապլիլի 12-ին, ժամը 18:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ […] ...

Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքում

23:54 12.04.2025

Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքում

Վերջին շաբաթներն ակտիվ էին Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Հիմա կարծես իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում և ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ: Այս մասին հեռավար «Հորիզոնին» հարցազրույց է տվել Ստամբուլում գործող «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարություն

23:47 12.04.2025

Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով. ՏԿԵ նախարարություն

ՀՀ ՏԿԵ նախարարությունը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

23:43 12.04.2025

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Ճանապարհը մշակվում է աղ-ավազով։ Վարորդներին հորդորում են լինել ուշադիր և չգերազանցել թույլատրելի արագությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները

23:37 12.04.2025

Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Թումանյան փողոցում ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները: «Երևանում պետք է ձևավորենք ավելի գեղեցիկ և մաքուր միջավայր՝ քաղաքի բնակիչների ու հյուրերի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկան

23:26 12.04.2025

Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկան

Ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Սուրեն Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքից դեպի Տաշիր տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Ստեփանավան» բժշկական […] ...

BACK_TO_TOP