15:30 02.09.2018
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր։
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների, Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է․
«Սա ոչ միայն Անկախության, այլև հաղթանակի ու ապագայի նկատմամբ վստահության օր է։ Սա այն օրն է, երբ մեր ողջ հայ ժողովուրդը վերադարձրեց հպարտությունը, հաղթանակի քաղցր զգացողությունը, վստահությունն իր ուժերի եւ ապագայի նկատմամբ։
Մեր ողջ ժողովրդի համար ինչ-որ իմաստով սա առաքելության և ազգային ինքնության օր է։ Հոգիս լցված է հպարտությամբ, ուրախությամբ, սակայն այս պահին այստեղ, այս հուշահամալիրում գտնվելով, չեմ կարող չմտածել, թե հաղթանակը, հպարտությունը, ապագայի նկատմամբ վստահությունը ինչ թանկ գնով են ձեռք բերվել՝ մարդկային լավագույն կյանքերի։
Մեր տղաներն իրենց կյանքն իզուր չեն տվել․ տվել են նրա համար, որպեսզի այս երկիրը դառնա ավելի հզոր, որպեսզի ամբողջ աշխարհում սփռված հայությունը, մեր ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում, Սփյուռքում և Արցախում կարողանա կառուցել իր հպարտ, ուժեղ ու հզոր հայրենիքը»։
20:05 29.04.2025
Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթողԳրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...
19:51 29.04.2025
Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱպրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...
17:14 29.04.2025
Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...
17:06 29.04.2025
Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերումԱպրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...
16:57 29.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում էՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...