12:37 21.03.2018
Մարտի 21-ին իրանցիները նշում են իրենց Ամանորը՝ Նովրուզը: Իրանցիների մի զգալի մաս, օգտվելով 10-օրյա արձակուրդից, նախընտրում է այդ տոնն անցկացնել Հայաստանում: ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության ու Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետերն այսօր խոսել են այն մասին, թե ինչպես են նախապատրաստվել իրանցի զբոսաշրջիկներին հյուրընկալելու համար:
Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանի՝ առաջին անգամ իրենք պարսկալեզու քարտեզներ ու բրոշյուր են պատրաստել:
«Կբաժանվեն մեր հյուրերին անմիջապես սահմանին՝ Մեղրիի անցակետում և ազատ տնտեսական գոտում գործող տեղեկատվական կենտրոնում: Բացի այդ՝ բացվել է թեժ գիծ՝ 188-188 հեռախոսահամարով, որտեղ աշխատում են պարսկերենի իմացությամբ օպերատորներ: Նրանք կպատասխանեն իրանցի զբոսաշրջիկների հարցերին»,- ասել է Գոհար Ալոյանը:
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը հիշեցրել է, որ 2018-ը հոբելյանական տարի է Երևանի համար, զբոսաշրջությունը խթանելու տեսանկյունից առանձնակի կարևորվում են նաև ԻԻՀ-ից Երևան ժամանող զբոսաշրջիկների այցերը:
«Այսօրվանից մի քանի միջոցառումներ են մեկնարկում, իսկ վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ օդանավակայանից Երևան մտնող փողոցի վրա փակցվում են «Բարի գալուստ Երևան» պաստառները՝ հայերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներով: Բացի դրանից՝ մարտի 21-31-ը մեր երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսը, որն ունի պարսկերեն լեզվով համակարգ, կգործի այս օրերի ընթացքում: Հենց այսօր Երևանի պատմության թանգարանում կբացվի մշակույթների երկխոսություն ցուցահանդեսը, որը ներկայացնում է իրանական մշակույթի բարձրարժեք նմուշներ: «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի շրջանակներում մեր կամավոր երիտասարդները քաղաքի զբոսաշրջային վայրերում կբաժանեն մեր սիրելի զբոսաշրջիկներին այսպիսի քարտեզներ»,- հավելել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
Ըստ Օրբելյանի՝ քարտեզները ևս առաջին անգամ են տպագրվել, դրանք պարսկերեն լեզվով զբոսաշրջային քարտեզներ են, որոնք տեղեկություններ են պարունակում տաքսի ծառայությունների օնլայն հավելվածների մասին: Քարտեզներում կարելի է տեսնել նաև ՀՀ-ում Իրանի դեսպանատան տվյալներն ու այն ամենը, ինչը կարող է օգտակար լինել իրանցի զբոսաշրջիկներին:
12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում12:40 24.11.2024
ՊՆ-ն հորդորում է նախքան իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ անելը՝ ճշգրտումներ կատարել գերատեսչության հետՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ: Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում: Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ […] ...
12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակըԲաքվում կայացած ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովում հաստատվել է կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) վերջնական տարբերակը, որը նախատեսում է տարեկան առնվազն 300 միլիարդ դոլարի հատկացում մինչև 2035 թվականը, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ նպատակը: Բացի այդ, մասնակից երկրները պայմանավորվել են ստեղծել նոր կլիմայական ֆինանսական հենանիշ՝ «Բաքվի ֆինանսական նպատակ»։ Այս մեխանիզմը նախատեսում է տարեկան […] ...
12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանըՌուսաստանի Դաշնության ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը Մյանմար է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է ԱԻՆ-ը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ 33 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել սաստիկ ցիկլոնից տուժած Մյանմարի բնակչությանը»,- ասվում է նախարարության Telegram-ի ալիքում։ Նշվում է, որ բեռը ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղամիջոցներ, վրաններ, գեներատորներ, […] ...
11:40 24.11.2024
Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգություն է տեղի ունեցելՀորդանանի ոստիկանությունը կիրակի օրը շրջափակել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Իսրայելի դեսպանատան հարակից տարածքը այն բանից հետո, երբ դիվանագիտական առաքելության անմիջական հարևանությամբ կրակոցներ են հնչել, հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Աղբյուրները հայտնել են, որ կրակոցներից հետո ոստիկանությունը և շտապօգնության մեքենաները շտապել են Ռաբիա շրջան, որտեղ գտնվում է դեսպանատունը: Ոստիկանությունը բնակիչներին կոչ է արել […] ...
11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակերՆոյեմբերի 24-ին, ժամը 04:57-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարգարա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07:55-ին: Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել […] ...
11:00 24.11.2024
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՔաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել են Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և վերահսկողի ընտրություններ։ Փակ, գաղտնի քվեարկությամբ ձևավորվել է կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող։ Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ. կուսակցության վարչության նիստում հաստատվել է Դավիթ Խուդաթյանի թեկնածությունը։ ...