18:38 01.09.2018
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ Արցախ Հանրապետության հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս արիության և խիզախության, մատուցած ծառայությունների և մասնագիտական արդյունավետ ու նվիրված գործունեության համար ԱՀ նախագահի կողմից պետական բարձր պարգևների են արժանացել պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ, ազատամարտիկներ և քաղաքացիներ: Հետմահու «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի է արժանացել նաև ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Վլադիկ Հակոբյանը:
Պարգևատրման արարողությունից հետո նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում նշել է, որ ձևավորված ավանդույթի համաձայն՝ ամեն տարի կարևոր պետկան տոների նախաշեմին նախագահական նստավայրում տեղի է ունենում պարգևատրման հանդիսավոր արարողություն:
«Վստահ եմ, որ պետական բարձր պարգևներն էլ ավելի կպարտավորեցնեն ձեզ, այսուհետ ևս նվիրվածությամբ ծառայել մեր երկրին և ժողովրդին: Սա ևս մեկ առիթ է գնահատելու հարազատ ժողովուրդին, անմնացորդ ծառայող մեր հայրենակիցների քրտնաջան աշխատանքը, նրանց նվիրվածությունը սեփական գործին, հայրենի երկրի պաշտպանությանը շենացմանն ու բարգավաճմանը:
Ձեր ջանքերի շնորհիվ է նաև, որ արդեն 27 տարի զորանում է ազատ ու անկախ Արցախը՝ օր օրի ամրապնդելով իր պետականությունն ու պաշտպանողականությունը, բարելավելով քաղաքացիների կենսապայմանները, ճանապարհ հարթելով հուսալի ապագայի համար և պետք է նշել, որ հենց այդպիսի մարդկանցով է պետությունը հարուստ ուժեղ և ամուր, կարողանում հաղթահարել դժվարություններն ու փորձությունները, իրականացնել բազմաբնույթ ծրագրեր՝ տնտեսության տարբեր ոլորտներում, պահպանել և զարգացնել ազգային արժեքներն ու ավանդույթները: Պետությունը միշտ պետք է հիշի և բարձր գնահատի իր երախտավորներին»,- ասել է նախագահը:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախը մայր Հայաստանի և Սփյուքի հետ միասին, վստահ քայլերով ընթանում է ազատ, ինքնիշխան և ժողովրդավար պետություն կառուցելու ճանապարհով՝ այդ բոլոր տարիների ընթացքում առաջին հերթին հուսալիորեն ապահովելով պետության և ժողովրդի պաշտպանողականությունն ու անվտանգությունը, լուծել է շատ ու շատ խնդիրներ պետական մարմինների ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման, տնտեսության տարբեր ոլորտների զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ:
«Շատ են նաև անելիքներն ու ծրագրերը: Ժամանակը ներկայանցնում է նոր պահանջներ և կարևորագույն խնդիրներ, որոնք այսօր օրակարգում են: Պետության կողմից կձեռնարկվեն բոլոր միջոցները դրանք արդյունավետորեն լուծելու նպատակով»,- նշել է նախագահը:
Միջոցառմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան այրեր, հյուրեր:
20:05 29.04.2025
Մանուել Պետրոսյանը` Maharashtra International Grandmaster Chess Tournament-ի հաղթողԳրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament-2025 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և բաժանել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով առաջինը Պետրոսյանն է։ Երկրորդ տեղում Լևան Փանցուլաիան (Վրաստան), երրորդ տեղում՝ Բորիս Սավչենկոն (Ռուսաստան)։ ...
19:51 29.04.2025
Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱպրիլի 29-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Lexus», «VAZ» և «Renault» մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի […] ...
17:14 29.04.2025
Խաչանովը պարտվեց Փոլին․ Մադրիդի «Մասթերս»Ռուսաստանը ներկայացնող և չեզոք դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ մրցախաղը անցկացրեց Մադրիդի «Մասթերսում»: Երրորդ շրջանում աշխարհի 25-րդ ռակետի մրցակիցը 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլն էր: Մրցախաղն ավարտվեց ամերիկացու հաղթանակով՝ 6-3, 3-6, 6-2։ Փոլը 1/8 եզրափակչում կմրցի Ջեք Դրեյփեր – Մատեո Բերետինի մրցախաղի հաղթողի հետ: Madrid Open-ը մեկնարկել է ապրիլի 24-ին և […] ...
17:06 29.04.2025
Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերումԱպրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվի ֆլեշմոբ՝ նվիրված Պարի միջազգային օրվան: Պարային հանդիսությանը մասնակից կդառնան ՀՀ պարային խմբերը․ ուղիղ ժամը 18:00-ին ընտրված հարթակներում կհնչի ավանդական քոչարու երաժշտությունը, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Երևանում ֆլեշմոբը կիրականացվի 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ […] ...
16:57 29.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում էՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...