21:52 16.11.2023
Գաֆէսճեան թանգարանում կայացել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել ինքը՝ Վարպետը։
Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակում:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կինոոլորտի ներկայացուցիչներ, փելեշյանական արվեստի սիրահարներ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նշանակալի իրադարձության կապակցությամբ, որը, ըստ նրա, սպասվել է կես տարուց ավելի․ «Այսօր հրաշալի հնարավություն ունենք առնչվելու սիրելի Վարպետի մտքին ու խոսքին, որը հազվադեպ է, ու հենց դրանով էլ ավելի արժեքավոր է դարձնում ասված յուրաքանչյուր բառ։ Շատ կարևոր է արժևորել մարդկանց, երբ նրանք այստեղ են՝ մեր կողքին։ Շնորհակալություն Ձեզ տեսնելու, լսելու և Ձեր ներկայությունը վայելելու այս գեղեցիկ առիթի համար։
Ժամանակները բարդ են, բոլորիս մտքերը՝ բազմաշերտ, և այս պայմաններում շատ կարևոր է խոսել արվեստից ու մշակույթից, արժևորել մեր ունեցածը և դրանից ուժ ստանալ՝ հաղթահարելու բոլոր մարտահրավերները։ Սիրելի՛ Վարպետ, Ձեր արվեստն էլ այն ուժն է, որ մեզ մղում է առաջ գնալու և ստեղծելու հնարավորություններ, որ սերունդները ևս առնչվեն Ձեր ժառանգությանն ու դասերին»։
Ըստ նախարարի՝ քննարկվում են Արտավազդ Փելեշյանի անվամբ կինոդպրոց հիմնելու հեռանկարները, որպեսզի ուսանողները, որոնք իրենց ապագան տեսնում են կինոաշխարհում, կարողանան սովորել Վարպետից։
«Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքում Արտավազդ Փելեշյանը ներկայացնում է իր մանկության, պատանեկության, երիտասարդության և, առհասարակ, ամբողջ կյանքի և ստեղծագործական գործունեության վերաբերյալ հիշարժան դրվագներ:
Վարպետը, որ իր ողջ գործունեության ընթացքում ֆիլմեր է արել ու լռել, միջոցառումը զարդարել է իր կյանքի մասին հուշերով․ «Տարիներ առաջ ապրում էի «Արմենիա» հյուրանոցում: Մի երեկո զանգ պատվիրեցի Կիև՝ խոսելու Փարաջանովի հետ: Տարբեր թեմաների մասին խոսեցինք, անգամ բամբասեցինք ստուդիայի ղեկավարությունից: Խոսեցինք մեկ ժամից ավելի, և երբ անջատեցի հեռախոսը, անմիջապես զանգ եկավ: Փոստի աշխատակցուհին էր։ Ասաց, որ վճար չի վերցնելու շուրջ մեկ ժամ տևած հեռախոսազանգի դիմաց, քանի որ այնպիսի զրույց, ինչպիսին իմ և Փարաջանովինն էր, իր կյանքում երբևէ չէր լսել: Նա խնդրեց ծանոթանալ ինձ հետ։ Ես սիրով համաձայնեցի և հրավիրեցի հյուրանոց՝ հաջորդ օրը հանդիպելու և ծանոթանալու։ Հիանալի մարդ էր այդ կինը։ Մի հերթական զրույցի ժամանակ էլ ասաց՝ ես կարող եմ անվճար խոսել արտերկիր, երբ ցանկանամ։ Ասացի, որ արտերկրի համարներ չունեմ»։
Երեկոյի ընթացքում Փելեշյանի մասին հուշերով կիսվել են նաև կինոգետներ Անետա Երզնկյանը և Սիրանույշ Գալստյանը։
21:50 13.01.2025
Թուրքիայում հնարավոր է արտահերթ նախագահական ընտրություններ տեղի ունենան. կրկին կառաջադրվի՞ ԷրդողանըԹուրքիայում սկսել են խոսել արտահերթ նախագահական ընտրությունների հավանականության մասին: Այդ թեմային վերաբերող հայտարարություններով օրերս հանդես են եկել և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչները: Անգամ վաղաժամկետ ընտրությունների օր է քննարկվում: Եվ ե՞րբ կարող են լինել ընտրությունները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հերթական նախագահական ընտրությունները Թուրքիայում պետք է անցկացվեն 2028թ.-ին: Այսինքն՝ դեռ բավական ժամանակ կա, բայց, […] ...
21:40 13.01.2025
Քաղաքաշինության կոմիտեն ամփոփել է 2024-ի աշխատանքները2024թ.-ին Քաղաքաշինության կոմիտեն համակարգել է 115 շինարարական և 34 նախագծային ենթածրագրեր: Իրականացվել են շուրջ 15 մլրդ դրամի շինաշխատանքներ, ավարտվել է 49 օբյեկտի շինարարություն: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքները: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
21:30 13.01.2025
Հարավային Կորեայի նախագահի անվտանգության ծառայության շարքերում դժգոհություն է հասունանումԿորեայի Հանրապետության նախագահի անվտանգության ծառայության միջին և բարձրաստիճան աշխատակիցների մեծ մասը դեմ է պետության ղեկավարի ձերբակալությունը բռնությամբ կանխելու փորձերին։ Այս մասին հայտնում է Hangere թերթը՝ հղում անելով հատուկ ծառայության վետերանին։ Ըստ նրա տեղեկությունների՝ հունվարի 11-ին նախագահ Յուն Սեոկ Յոլը, իբրև, հրահանգել է անվտանգության ղեկավարությանը դիտարկել ուժ կիրառելու հնարավորությունը ձերբակալման երկրորդ փորձի դեպքում։ Դեկտեմբերի 14-ին՝ իմփիչմենթից […] ...
21:22 13.01.2025
Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ներառեն նրա հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ. ՌյուտեՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները պետք է ներառեն նրա հարաբերությունները դաշինքի հետ։ «Խաղաղ բանակցությունների մի մասը պետք է անդրադառնա ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերություններին, գերադասելի է ՆԱՏՕ-ի շրջանակներում»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության և պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ: Միևնույն ժամանակ, Ռյուտեն կոչ է արել կանխատեսումներ չանել և […] ...
21:12 13.01.2025
Ուսիկը The Ring-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն բռնցքամարտիկԳերծանր քաշային կարգում WBA, IBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը բռնցքամարտի հեղինակավոր The Ring ամսագրի կողմից ճանաչվել է լավագույնը 2024 թվականին: Անվանակարգերում գրանցվել են հետևյալ արդյունքները․ Տարվա լավագույն բռնցքամարտիկ՝ Ալեքսանդր Ուսիկ Տարվա նոկաուտ՝ Դենիել Դյուբուա, ով հաղթել է Էնթոնի Ջոշուային Տարվա վերադարձ՝ Բիլի Դիբ Տարվա լավագույն ռաունդ՝ Ալեքսանդր Ուսիկի և Թայսոն Ֆյուրիի […] ...