Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ այսուհետ ևս երաշխավորելու է Հայաստան ուղղվող սպառազինության տարանցումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+10.09 oC

Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ այսուհետ ևս երաշխավորելու է Հայաստան ուղղվող սպառազինության տարանցումը

22:22 15.11.2023

Վրաստանի արտգործնախարարն անդրադարձել է այդ երկրի տարածքով դեպի Հայաստան ֆրանսիական սպառազինության տարանցման թեմային: Իլյա Դարչիաշվիլին ասել է, որ այսուհետ ևս Վրաստանը չի խոչընդոտելու Հայաստանին՝ արտերկրում գնած ռազմական տեխնիկան երկիր հասցնելու հարցում:

Ինչո՞ւ է նման հարց ընդանրապես առաջացել:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Հիշեցնեմ՝ կիրակի հայտնի դարձավ, որ Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվում Ֆրանսիայից գնված «Բաստիոն» զրահամեքենաների մի խմբաքանակ: Այդ տեղեկությունը հաստատվեց նախ այն հոլանդական ընկերության կողմից, որը սպասարկում է և կառավարում է Փոթիի նավահանգիստը:

Ընկերությունը հաղորդագրություն տարածեց, որում պարզաբանեց, թե ինչն էր պատճառը, որ վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ Վրաստանի տարածքով Հայաստան սպառազինություն է տեղափոխվելու:

Բայց, իհարկե, միամտություն կլիներ կարծել, որ մասնավոր ընկերությունն է այդպիսի թույլտվություն, համաձայնություն տալիս: Պարզ է, որ այստեղ քաղաքական որոշում է եղել, և դա համաձայնեցվել է և՛ Երևանի, և՛ Բաքվի, և՛ Փարիզի, և՛ Բրյուսելի հետ:

Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին հարց է տվել Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, թե արդյոք այն, որ Վրաստանի տարածքով զենք է մատակարարվում, չի խանգարի Թբիլիսիի անկողմնակալ միջնորդի այն համբավին, որին երկիրը հավակնում է:

Պատասխանելով հարցին՝ Վրաստանի արտգործնախարարն ասել է, որ ցանկացած երկիր իրավունք ունի ձեռք բերել տեխնիկա, սպառազինություն, եթե այն արգելված չէ միջազգային կոնվենցիաներով։

Դարչիաշվիլին ասել է նաև, որ այս թեմայի շուրջ շահարկումներն անընդունելի են՝ կարծում եմ, ակնարկելով Բաքվին, քանի որ ադրբեջանական մամուլն է մեղադրանքներ ուղղում Թբիլիսիին՝ ընդգծելով, որ Վրաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու այդ հնարավորությունն իբրև թե Ադրբեջանի դեմ ուղղված ոչ բարեկամական քայլ է և նպաստում է Հայաստանի միլիտարիզացիային »,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Դարչիաշվիլին անրադարձել է նաև «3+3» ձեաչափի նկատմամբ Վրսաստանի վերաբերմուքի խնդրին: Վրաստանի արտգործնախարարը հաստատո՞ւմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդ լինելու իր երկրի ձգտումը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP