16:30 01.09.2018
Հայտնի իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր հերթական գրառման մեջ անդրադարձել է վերջերս տարածված տեղեկությանն այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել ամերիկահայ մեծահարուստ Դեն բիլզերյանի նկատմամբ:
«Երբ ես կարդացի, որ Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանի դատախազությունը հետախուզում է հայտարարել ամերիկացի միլիոնատեր, շոումեն, կանանց սիրելի, թղթախաղերով տարված ու կատակասեր այդ մարդու նկատմամբ՝ դա ինձ զվարճացրեց: Գեղեցիկ, մարզված, քաղաքականությունից հեռու ու Կալիֆորնիայի իր տանն արքայավայել ապրող տղան, որին սիրում են բոլոր գեղեցիկ կանայք, ու որի հետ մոտ հարաբերություններ ունի ամերիկյան գրեթե ողջ էլիտան՝ այդ թվում և Դոնալդ Թրամփը»,- գրում է Լապշինը:
Այս ամենը թվելուց հետո ռուս բլոգերն այս գործողությունները կապում է այդ երկրի ու հատկապես այդ երկրի ուժային կառույցներում աշխատող անձանց ու եղած բարդույթների հետ: Ուշադրություն է հրավիրում հատկապես այն բանի վրա, որ Արցախ այցելելու համար հիմնականում հատուկ ուշադրության են արժանանում հաճելի արտաքին ունեցող անձինք, որոնք, իր բնորոշմամբ, այդ մարդկանց ամբողջական հակապատկերն են:
«Այստեղից բարդույթների հոտ է գալիս: Ես որ անձամբ եմ ճանաչում մի քանի այնպիսի մարդկանց, որոնք ղեկավարում են այդ երկիրը, մասնավորապես ուժային կառույցներն ու դատախազությունը: Դրանք շատ վատ արտաքինով, թոռոմած ու կախված որովայններով մարդիկ են, հաստավիզ, թեփակոլոլ օձիքներով ու շքանշաններով լցված կրծքավանդակով անձինք են: Դենի հրեշավոր հակապատկերներ են: Այստեղ ակնհայտորեն չէր կարող չազդել ֆիզիոլոգիական նախանձի գործոնը: Այլ կերպ ինչպե՞ս բացատրել տասնյակ հազարավոր բիզնեսմենների ու քաղաքական գործիչների այցելությունը Ղարաբաղ: Այդ բարդույթավորված անձինք ընտրել են ամենաանվտանգ ու գեղեցիկ բլոգեր տղամարդկանց՝ ինձ, Վլադ Մոսեսովին և Դեն Բիլզերյանին»,- գրում է Լապշինը:
Վերջում, հետգրությամբ նշում է, որ եթե իր գեղեցկության համար ինքն իրեն չգովի, ապա ուրիշ ոչ ոք չի գովի, իսկ գեր մարդկանց դեմ ոչինչ չունի, քանի որ բազմաթիվ հրաշալի ու հումորով այդպիսի մարդկանց է ճանաչում:
Լապշինը անուն առ անուն դիմում է Ադրբեջանի դատախազությունում աշխատոեղ մի քանի անձանց՝ խորհուրդ տալով նրանց հնարավորինս շուտ հեռանալ այդ երկրից, քանի որ, իր խոսքով, վաղ թե ուշ մի օր նրանք էլ կարող են հայտնվել բանտերում:
«Ադրբեջանի Գլխավոր դատախազության հարգելի քննիչներ՝ գնդապետներ Քամալ Թալիբով, Վուգար Նասիբով և ձեր ղեկավար Ռուստամ Ուսուբով: Գիտեմ, որ դուք այդտեղ մեղադրանք եք հորինել Դենի դեմ, ձեր ոճն ու բառապաշարը զգացվում է: Հարցաքննության ժամանակ ասել եմ՝ կկրկնեմ, թողեք այդ գործն ու հեռացեք Ադրբեջանից: Այդտեղ ամեն ինչ վատ է ու ավելի վատ է լինելու: Վերջում ձեզ էլ են փակելու նույն Քուրդահանում: Դուք խելացի մարդիկ եք, համոզված եմ, որ այդպես էլ կվարվեք»,-եզրափակել է Լապշինը:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...