Շրջակա միջավայրին հասցվել է 5 մլն դրամի վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Շրջակա միջավայրին հասցվել է 5 մլն դրամի վնաս

10:29 21.03.2018

Մարտի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցները ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերել և արձանագրել են 23 իրավախախտում:

Արդյունքում շրջակա միջավայրին հասցվել է 5.045.410 դրամի վնաս: 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 12 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 2.150.000 դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 5.045.410 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ներկայացնենք օրինախախտման դեպքերն ըստ մարզերի.

  • Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (11 բոխի, 2 կաղնի) հաշվարկվել է 394.500 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0.2 խմ փայտանյութ)՝ 7.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
  • Տավուշ՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (7 հաճարենի, 7 բոխի, 14 կաղնի) հաշվարկվել է 3.793.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 3 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.7 խմ փայտանյութ) հաշվարկվել է 61.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
  • Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բոխի, 1 կաղնի) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 67.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 3 դեպք, բոլորն էլ ձկան և խեցգետնի ապօրինի որս Գեղարքունիքում: Առգրավվել է 112 հատ՝ 15.6 կգ կարաս տեսակի ձուկ, հանձնվել  Սևանի թիվ 1 Հեքիաթ մանկապարտեզ, 136 հատ՝ 2 կգ խեցգետին բաց է թողնվել Սևանա լիճ, 31 հատ՝ 15 կգ սիգ տեսակի ձուկ հանձնվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, 24 հատ՝ 10,5 կգ սիգ տեսակի ձուկ հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ ևս արձանագրվել է իրավախախտման 3 դեպք: Քննված վարչական վարույթներով նշանակվել է 210.000 ՀՀ դրամի վարչական տուգանք․
Երևանում առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխում, նշանակվել է 50.000 ՀՀ դրամ,
Լոռիում հողի օգտագործման կարգի խախտումը, առանց թույլտվության արտադրական թափոնների տեղադրումը և  հողի օգտագործման կարգի խախտումը տուգանվել են 80.000-ական դրամով:

Ընդերքի պահպանության ոլորտ Վայոց ձորում հրաբխային խարամի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։

Ընդհանուր առմամբ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում  պետական բյուջե է մուտքագրվել 749.040 ՀՀ դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

20:46 18.04.2025

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Ապրիլի 18-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանը նախ անդրադարձել է անտառային հրդեհները կանխելուն, դրանց հետևանքները նվազեցնելուն վերաբերող հարցերի՝ […] ...

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

BACK_TO_TOP