Կյանքում չեմ մոռանա իմ փոքր եղբայրների վախը. ի՞նչ է ուզում իր ընտաիքի համար Արցախից տեղահանված 14-ամյա Վահեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+10.09 oC

Կյանքում չեմ մոռանա իմ փոքր եղբայրների վախը. ի՞նչ է ուզում իր ընտաիքի համար Արցախից տեղահանված 14-ամյա Վահեն

11:39 09.11.2023

UNICEF Armenia-ն ներկայացրել է Հայաստանում ապաստանած արցախցիների հետ զրույցները: 14-ամյա Վահեն 30 հազար արցախցի երեխաներից մեկն է, որ ստիպված էր փախչել Լեռնային Ղարաբաղից:

Վահեն իր տատիկի, քրոջ և 2 եղբայրների հետ է ճանապարհ ընկել սեպտեմբերի վերջին։

«Կյանքում չեմ մոռանա իրենց վախը: Ինձ համար մեծ ցավ էր տեսնել, ես չէի ցանկանա, որ իմ փոքր եղբայրները էդքանը տեսնեին, ոչ մի երեխա էդքանը չպիտի տեսներ, կապ չունի ազգությունը, սեռը կամ տարիքը։ Ես կոչ կանեի ամբողջ աշխարհին տեսնել, թե ինչ է կատարվում, նկատել, որ վտանգված են մարդկանց ճակատագրերը, մարդկանց իրավունքները ոտնահարվում են: Բոլոր երեխաների համար առաջին հերթին խաղաղությունն է, անվտանգությունը իրենց մանկությունը լավ անցնելու համար, մեկ էլ մի անկյուն , որտեղ իրենք հանգիստ կկարողանան քնել: Ես իմ ընտանիքի համար ամենաշատը դա եմ ուզում, մնացածը ես կապահովեմ»,-ասում է Վահեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP