Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին այցելեց Սարդարապատի միջնակարգ դպրոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին այցելեց Սարդարապատի միջնակարգ դպրոց

11:28 01.09.2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզ՝ Սարդարապատի միջնակարգ դպրոց: Պատճառն այն է, որ Արմավիրի մարզը ուսումնական այս տարվանից անցում է կատարում համընդհանուր ներառական կրթության: Մարզի դպրոցներն աստիճանաբար անցնելու են ներառական կրթություն ապահովելուն: Այս դպրոցը դեռ պատրաստ չէ այդ անցմանը, դա վերաբերում է և շենքային պայմաններին, և մասնագետներին: Նախարարի կարծիքով՝ պետք է սկսել այդ գործընթացը և հընթացս լուծել խնդիրները, ոչ թե սպասել՝ խնդիրները լուծվեն ու նոր սկսել:

Դպրոցի տնօրենը՝ Կարինե Սմբատյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցը խնդիրներ ունի՝ սանհանգույցը հարմարեցված չէ սայլակով երեխաների համար, առաջին հարկի դասարանները հարմար են, թեքահարթակներ կան, բայց երկրորդ հարկ հնարավոր չէ բարձրանալ թեքահարթակով, կան որոշ խնդիրներ, բայց դրանք ընթացքում են լուծվելու: Այստեղ առաջին դասարան ընդունվող աշակերտների դասարանները որոշեցին ընտրել վիճակահանությամբ:

Նախարարը երեկ իր հարցազրույցի ընթացքում ասել էր, որ նախատեսում են ծրագիր սկսել, որը սկսված է Արցախում և տեղափոխվելու է Հայաստանի մյուս հատվածներ. ծնողները ոչ թե իրենք են ընտրելու՝ որ դասարան տալ իրենց որդուն կամ աղջկան, այլ դա որոշվելու է վիճակահանությամբ: Այս դպրոցում որոշել էին ինքնուրույն կազմակերպել այդ գործընթացը, և առաջին դասարանցիներին իրենց դասարաններն ընտրելու հնարավորություն տվեցին հենց վիճակահանությամբ:

Որոշ ծնողների մոտ, իհարկե, զգացվում էր դժգոհություն, տնօրենն էլ ասաց, որ կարող են լինել դժգոհություններ, բայց իրենք սա ճիշտ են համարում, դրա համար որոշել են չսպասել մինչև հաջորդ տարի: Սա նախարարի համար էլ էր անակնկալ, նա պատրաստվում էր այս ծրագիրը ներդնել հաջորդ տարվանից, բայց ուրախ էր, որ այս դպրոցում արդեն սկսել են այդ ծրագիրը: Տնօրենին հարցրինք՝ հնարավոր է այս վիճակահանությունից հետո ծնողները որոշեն ու երեխաներին տեղափոխեն այլ դասարան, նա ասաց, որ իրենք կփորձեն կանխարգելել դա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

21:38 22.11.2024

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

21:32 22.11.2024

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...

BACK_TO_TOP