Զախարչենկոյի սպանությունը ծրագրվել է Ուկրաինայում. պաշտոնական – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 04 2025
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+13.09 oC

Զախարչենկոյի սպանությունը ծրագրվել է Ուկրաինայում. պաշտոնական

11:39 01.09.2018

Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության կասկածանքով ձերբակալվածները հաստատել են, որ ահաբեչական ակտը ծրագրվել է Ուկրաինայում: Ինչպես փոխանցում է Ria Novosti-ն, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Տրապեզնիկովը:

«Առայժմ փակ են բոլոր սահմանները, ձերբակալվել է մի քանի մարդ, որոնք ցուցմունք են տվել, ինչի արդյունքով էլ հաստատվել է, որ սա ուկրաինական դիվերսիա է»,- ասել է Տրապեզնիկովը:

Նրա խոսքով՝ շփման գծում նկատվել են ուկրաինական ռազմական տեխնիկայի տեղաշարժեր: Նա նաև հավելել է, որ իրենք պատրաստ են և վերահսկողության տակ են պահում իրավիճակը:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 31-ին, Դոնեցկի «Սեպար» սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: ՌԴ Քննչական կոմիտեն կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցել ահաբեկչության մասով: Երկրում հայտարարվել է եռօրյա սուգ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ «վստահություն կառուցելու» քայլերի հարցին

10:52 09.04.2025

Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ «վստահություն կառուցելու» քայլերի հարցին

Ադրբեջանը պատրաստ է քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն կառուցելու համար։ Այս մասին Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլերով վստահություն կառուցելու ուղղությամբ»,- […] ...

Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստը

10:45 09.04.2025

Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի 31-րդ նիստը

Պետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8-ից 10-ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31-րդ նիստը։  Մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուզբեկստանի, […] ...

Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

10:37 09.04.2025

Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

10:30 09.04.2025

Քննարկվել են Հայաստանի և Կոնգոյի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

10:22 09.04.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 9-ին

10:15 09.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․64 դրամ: ...

BACK_TO_TOP